Հատկացումները կրճատելու Թրամփի առաջարկը կվտանգի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը․ փորձագետներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ կրճատել հատկացումները համաշխարհային առողջապահական նախագծերին, ռիսկի կենթարկի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը կանխելու փորձերը, զգուշացրել են մասնագետներն ու ակտիվիստները Փարիզում ընթացող ՄԻԱՎ-ի դեմ պայքարի հարցերով համաժողովում։
Փորձագետների պնդմամբ՝ Թրամփի այս առաջարկի հաստատման պարագայում շուրջ 830 հազար մարդ, հիմնականում՝ Աֆրիկայում, կզրվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դեղամիջոցներից, ինչն էլ կհանգեցի մոտ 200 հազար նոր վարակակիրների ի հայտ գալուն։
Միացյալ Նահանգները ավանդավար ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ամենամեծ դոնորն է եղել՝ հատկացնելով ընդհանուր բյուջեի երկու երրորդը։ 2016 թվականին այս նպատակով ԱՄՆ-ը հատկացրել է 4.9 միլիարդ դոլար՝ 7.5 անգամ ավելի շատ, քան Մեծ Բրիտանիան, որը երկրորդ մեծ դոնորն է պետությունների մեջ։