Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Июль
2017

«Ոսկե ծիրանի» առաջին օրը հագեցած է ուշագրավ միջոցառումներով

0
«Ոսկե ծիրանի» առաջին օրը հագեցած է ուշագրավ միջոցառումներով

Երեկ ծիրանի օրհնությամբ ու Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմի ցուցադրությամբ բացվեց 14-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: 90 տարի առաջ նկարահանված համր ֆիլմի ցուցադրությունն ուղեկցվեց Վահագն Հայրապետյանի և նրա նվագախմբի՝ հատուկ այս ֆիլմի համար գրված երաժշտությամբ:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվելու է 47 ֆիլմ: 14-րդ «Ոսկե ծիրանը» փակման համար կազմակերպիչներն ընտրել են Ջո Բեռլինգերի «Ոչնչացման մտադրությամբ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Հանրահայտ ռեժիսորն այս ֆիլմը նկարահանել է պատմաբանների, գիտնականների հետ հանդիպումների արդյունքում՝ Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով:

Առաջիկա շաբաթվա ընթացքում, բացի երեք մրցութային ծրագրերից՝ ավանդական դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք», արտամրցութային ծրագրերը ևս այս տարի մեր կինոերկրպագուներին կծանոթացնեն համաշխարհային կինոյի գլուխգործոցներին:

Մրցութային ծրագրերում ներկայացված են ամենահեղինակավոր կինոփառատոներում մրցանակների արժանացած ֆիլմեր: Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահը շոտլանդական ծագումով հանրահայտ պրոդյուսեր, սցենարիստ Հյու Հադսընն է, ում «Հրե անվանակարգեր» ֆիլմը արժանացել է «Օսկարի» «Լավագույն կինոնկար» անվանակարգում:

«Այս տարվա ժյուրիները բավականին հետաքրքրիր մարդիկ են․․․ Պարոն Ստամբոլցյանը միշտ պատմում է, թե ինչ է նշանակում լավ փառատոն: Լավ փառատոնը դա լավ ժյուրին ա անպայման, ժյուրի, որի գնահատականը դու կարողանաս հարգես, ընդունես ու հպարտանաս դրանով: Դա լավ ֆիլմերն են և լավ քաղաքը և լավ մթնոլորտը, որտեղ ընդունում են այդ հյուրերին: Մենք երեքն էլ ունենք․ էս քաղաքում շատ լավ են իրենց զգում մեր հյուրերը», - ասաց փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Հյու Հադսընը Հայաստան է ժամանել Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Այս տարի ընդլայնվում է Բրիտանական խորհրդի համագործակցությունը «Ոսկե ծիրանի» հետ․ կինոփառատոնի շրջանակներում Բրիտանական խորհուրդը անցկացնում է բրիտանական ֆիլմերի շաբաթ: Նաև փառատոնի օրերին խորհրդի աջակցությամբ Երևան կժամանի անվանի սցենարիստ, թատերագիր Մերիլին Միլգրեմը, ով եռօրյա վարպետության դասընթաց կանցնացնի ոլորտի մասնագետների համար:

«Ոսկե ծիրանի» առաջին օրը բացվեց «Հայաստան - Թուրքիա» պլատֆորմը: Այսօր նաև վարպետության դասեր անցկացրեց Բորիս Խլեբնիկովը: Իսկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի լեհ աշխարհահռչակ կինոռեժիսոր Անջեյ Վայդայի «Հետպատկերներ» ֆիլմը, որն արդեն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր կինոմրցանակների: 

Իսկ ուշ երեկոյան «Երևանյան գիշերներ» խորագրի ներքո Սիրահարների այգում կցուցադրվեն Ջիմ Ջարմուշի «Ջիմ դեյնջեր» և Վարդան Հովհաննիսյանի «Թոմ Քաթինա» ֆիլմերը:

Փառատոնի առաջին օրվա արդյունքները ավանդաբար կամփոփվեն The Club ակումբում:

«Ոսկե ծիրանի» օրերին մայրաքաղաքի հատկապես կենտրոնական թաղամասերում հետաքրքիր աշխուժություն է տիրում:

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյան․ - «Այս ամիսներին բազմաթիվ փառատոններ են Երևան քաղաքում տեղի ունենում՝ երաժշտական, թատերական, ինչպես նաև այս նշանավոր կինոփառատոնը, որը 14-րդ անգամն է՝ շատ սիրված, գնահատված, արժեվորված և կարևորված ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մեր երևանցիների, կինոսեր հասարակության կողմից»:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ մեր համագործակցության արդյունքում մենք ունենք մի շարք նախաձեռնություններ, որոնք վստահ եմ, որ շատ հաճո է լինելու մեր հանդիսատեսին, հասարակությանը, բնակչությանը և հյուրերին: Այս տարի ընդլայնվել է աշխարհագրությունը բացօթյա կինոցուցադրությունների: Բացի Կարապի լճից ու Շառլ Ազնավուրի հրապարակից, այս տարի կունենանք նաև Կասկադ համալիրում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի հարևանությամբ, Հարավ-արևմտյան թաղամասում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում, իհարկե նաև Ազատության հրապարակում», - հավելեց փոխքաղաքապետը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии открылся в «Лужниках»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Медведев и Сафиуллин сыграют в паре на турнире в Галле


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

О вызовах и возможностях России достижения углеродной нейтральности на форуме «Экология» рассказала Н.В. Лукина





Путин в России и мире
Москва

Эрдоган рассказал о переговорах Фидана и Путина на тему выборов в курдских районах в Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Моргенштерн

Рэпер Моргенштерн заявил, что у него на счетах находится примерно 9 млн долларов



Москва

"Известия": аналитики зафиксировали снижение цен на новостройки в России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net