Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան
Արմինֆո. ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը`Վիեննա): Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմը: Մեկ այլ որոշմամբ Արմեն Սարգսյանը Արման Կիրակոսյանին ազատել է Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: