Мы в Telegram
Добавить новость
123ru.net
АрмИНФО
Май
2018
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
13
14 15 16 17 18 19
20
21 22 23 24 25 26
27
28 29 30 31

Ընդերքօգտագործողները համայնքների սոցիալական խնդիրների լուծման իրենց պարտավորությունները կատարել են ընդամենը 4%-ով

0

Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ընդերքօգտագործողների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելու գործընթացը:

 

Ընդերքի մասին նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, 2012 թվականի հունվարի 1-ից սկսած, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքվող ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերում նախատեսվել է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ներդրումներ իրականացնելու պարտավորություն: Համաձայն պայմանագրերի՝ նշված ներդրումների իրականացման համար սահմանվել են տարբեր ուղղություններ և եղանակներ:  Մասնավորապես, առկա են ինչպես ամեն տարի ֆինանսական օգնություն ցույց տալու պարտավորություններ (համայնքի դպրոցին, մանկապարտեզին, գրադարանին, զարգացման ծրագրերին և այլն), այնպես էլ ըստ անհրաժեշտության կամ մեկանգամյա ներդրում իրականացնելու պարտավորություն թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկայի տրամադրման, թե՛ ապրանքների անհատույց տրամադրման կամ ինքնարժեքով իրացման եղանակներով:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2017 թվականներին ընդերքօգտագործման պայմանագրերում նախատեսվել է համայնքներում ներդրումներ կատարելու պարտավորություն 417 ընդերքօգտագործողներից 86 սուբյեկտների համար: Նշված սուբյեկտները պայմանագիր կնքելուց հետո համայնքներում պայմանագիրը կնքելուց մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածն ընդհանուր առմամբ պարտավոր էին կատարել շուրջ 280,5 միլիոն դրամի ներդրում (հաշվարկում չի ներառվել բնեղեն եղանակով իրականացվող ներդրումները): ՀՀ դատախազության կողմից համայնքներին, մարզպետարաններին կատարած հարցումներից պարզվել է, որ ուսումնասիրության պահին ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 10,7 միլիոն դրամի ներդրում կամ ընդհանուր ներդրումների 4 տոկոսը:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուրջ 53,3 միլիոն դրամի մասով արդեն լրացել է դատարան հայց ներկայացնելու հայցային վաղեմության եռամյա ժամկետը:

 

Տարածքային դատախազությունների կողմից պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտներին «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվել են նախազգուշացումներ ողջամիտ ժամկետում պարտավորությունները կատարելու համար:

 

 

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու, արձանագրված շուրջ 270 միլիոն դրամի գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ուսումնասիրությունները շարունակվում են:

 

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազոր մարմիններին հանձնարարել էր ստուգումներ սկսել Հայաստանում շահագործվող հանքերում և օգտակար հանածոների հանքավայրերում: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ վերջին ժամանակները բազմաթիվ ահազանգեր են ստացվել երկրի օրենսդրությանն ու էկոլոգիական ստանդարտներին այդ հանքերի գործունեության համապաատասխանության վերաբերյալ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Проект "Активный гражданин" помогает делать Москву лучше


Спорт в России и мире
Москва

Курсант Пермского военного института Росгвардии принял участие в финале интеллектуальной олимпиады Приволжского федерального округа


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Арина Соболенко

Арина Соболенко сняла траур по Кольцову и завела новые романтические отношения


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Московской области сотрудники Росгвардии присоединились к ежегодной экологической акции «Наш лес. Посади свое дерево»





Путин в России и мире
Москва

Глава МИД КНР Ван И заявил, что Пекин ценит позицию Москвы по Тайваню


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Камеруна получил послание от Президента Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алла Пугачёва

«Ложишься и думаешь: проснуться бы!», — Алла Пугачева рассказала, с какими проблемами со здоровьем столкнулась на Кипре



Москва

Боксеры из Подмосковья стали победителями и призерами Международного турнира

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net