Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Arka (Армения)
Октябрь
2016
1
2
3 4 5 6 7 8
9
10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30 31

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը խեղաթյուրելու փորձ է. ՀՀ ԱԳՆ

0
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը խեղաթյուրելու փորձ է. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահը փորձում է խեղաթյուրել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի նախագահը փորձում է խեղաթյուրել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է լինել փոխզիջում տեղական ինքնավարության, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցերի շուրջ, ապագայում, եթե լինի պայմանավորվածություն, ապա կարող է լինել ինքնավար հանրապետություն։

«Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ», – նշվում է Բալայանի հայտարարության մեջ, որը հրապարակված է ԱԳՆ–ի պաշտոնական կայքում։

Նրա խոսքով` հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։

«Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», – ասաց Բալայանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

«Молитесь, друзья»: сын олимпийского чемпиона Ивана Стретовича погиб во время родов в Новосибирске


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова проиграла на старте турнира WTA-500 в Страсбурге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сергей Собянин. Главное за день





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о качественном росте отечественного автомобилестроения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

«Я заставила себя не испытывать чувство голода»: Анастасия Волочкова рассказала в шоу Анфисы Чеховой на ТВ-3 о своём детстве



Москва

Полиция начала поиск скрывшихся участников массовой драки на юге Москвы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net