«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները կարդիականացվեն
ՀՀ կառավարությունը հաստատեց «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում աշխատանքի ժամանակացույցի նախագիծը:
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հերթական և 2018 թ.-ի վերջին նիստում հաստատեց «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում աշխատանքի ժամանակացույցի նախագիծը:
Ըստ նախագծի, որը ներկայացրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նախատեսվում է վերանորոգել 2850 մ երկարությամբ և 45 մ լայնությամբ թռիչքուղի: Վերանորոգման աշխատանքներին նախատեսվում է հատկացնել 9 մլն դոլար:
«C» ղեկուղու վրա պետք է վերականգնել 270 մ երկարությամբ և 24 մ լայնությամբ հատված, ինչին կհատկացվի 2,5 մլն դոլար: Եվս 1,5-ական մլն դոլար կհատկացվի հենահարթակի վերանորոգմանը և պարագծի անվտանգության համակարգի ինտեգրացիայի վրա: Օդանավայականի շահագործական մակարդակի բարձրացման համար անհրաժեշտություն է առաջացել գնել նոր հակասառեցման սարքավորման և ձնամաքրման մեքենաներ, ինչպես նաև բենզինատարեր: Ուսումնասիրվել է նաև բեռնատար համալիրի և ավտոպարկի գործունեությունը: Պարզվել է, որ անհրաժեշտ է արդիականացնել մեքենաները և գնել նորերը: Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 8,43 մլն դոլար: Եվս 1 մլն դոլար կհատկացվի վառելակայանի արդիականացմանը:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանին նախատեսվում է հատկացնել 1 մլն դոլար` հենահարթակի արդիկանացման համար, ինչը թույլ կտա ընդունել Airbus A-320 և Boеing 757-200 օդանավեր: Նախատեսվում հատկացնել նաև 100 հազար դոլար գրանցման սրահի վերակառուցմանը, 900 հազար դոլար` վայրէջքի և ժամանման սրահի լայնացմանը, 2 մլն դոլար` հենահարթակի վերանորոգմանը և 1,2 մլն դոլար` այլ ծախսերի վրա:-0-