12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամյա ջրանջատում` Երևանի վարչական շրջաններից մեկում։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 27-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի՝ 1, 2, 5, 6, 7, 8, 9, 11, 13, Նորքի այգիներ, Սերո Խանզադյան փողոցի, Սերո Խանզադյան փ. 1-ին և 2-րդ նրբանցքների, Նորքի 1-ին նրբանցքի, Հովսեփյան փողոցի 60-90 համարների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–