Փաշինյանն Անվտանգության խորհրդին հանձնարարել է մշակել ճանապարհային քարտեզ
![Փաշինյանն Անվտանգության խորհրդին հանձնարարել է մշակել ճանապարհային քարտեզ](http://arka.am/upload/resize_cache/iblock/f61/220_165_2/f6100e3419019f143f7e02d2760f364b.jpg)
Փաշինյանն Անվտանգության խորհրդին հանձնարարել է մշակել ճանապարհային քարտեզ և ուղենշել գործողությունների հստակ ծրագիր։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Պետք է որոշակի եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում տեղի ունեցող զարգացումների շուրջ, ինչպես նաև որոշումներ կայացնենք մեր անվտանգային հետագա զարգացումների, ռազմավարությունների, մարտավարությունների վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ պետք է այդ որոշումներն իրագործելու կոնկրետ ճանապարհային քարտեզ մշակել և ուղենշել գործողությունների հստակ ծրագիր:–0–