Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա. Պուտին
![Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա. Պուտին](http://arka.am/upload/resize_cache/iblock/71d/220_165_2/71d0d25b9b873a926b7c4be71d242630.jpg)
ՌԴ նախագահը բնութագրել է Հայաստանի հետ հարաբերություններն ու նշել, որ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի տարվա ամփոփիչ ասուլիսին հավասար է անվանել Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:
Պատասխանելով հայ լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանն ընտրություններից հետո վերականգնելու քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ`Պուտինը նշել է. «Իսկ ի՞նչ պետք է վերականգնենք: Մենք չունենք փլուզված որևէ հարց, որը հետք պետք է վերականգնել»:
Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները «հավասար են», Հայաստանը Ռուսատանի ռազմավարական գործընկերն է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ է:
«Մենք պետք է զարգացնենք այն, ինչ կա, ստեղծվել է նախորդ իշխանությունների կողմից: Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի ամենամտերիմ դաշնակիցն է Անդրկովկասում: Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և հուսով եմ` կլինի հետագայում», - ասել է նա:
Նա նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի, տարածաշրջանի իրողությունները, ինչպես նաև պետք է ելնել պահանջներից և երկկողմ հնարավորություններից:
«Մոտ ժամանակներս մենք դա կքննարկենք այդ հարցը պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ պետք է այցելի Մոսկվա», - - ասել է ՌԴ նախագահը:-0-