Հրապարակվել է Լուկաշենկոյի ճեպազրույցի հատվածը` Փաշինյանի հասցեին հնչող վիրավորական ռեպլիկով (ՎԻԴԵՈ)
«Ինչու՞ չես քննադատում Վլադիմիր Վլադիմիրովիչին». Լուկաշենկոն խոսել է զենքի վաճառքի շուրջ Փաշինանյանի հետ ունեցած խոսակցության մասին։
p
bԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.nbsp;/bԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային և այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած խոսակցությանը։
/p
p
«Պուտինի ներկայությամբ նրան (Փաշինյանին, խմբգր.) ասացի, եղել է ԱՊՀ գագաթնաժողովը, այնտեղ Իլհամն էր կար (Ալիև)... Ես նրան ասացի. «Նիկոլ, արի ամեն ինչ իր տեղը դնենք, ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, ո՞վ` Ռուսաստանը...», իսկ ես նրան (Փաշինյանին, խմբգր.)` ինչու՞ ես լռում, վախենում...Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին....վախենու՞մ ես», – հայտարարել է Լուկաշենկոն։
/p
p
Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով երկրորդ տեղում Իսրայելն է, երրորդը` Թուրքիան, իսկ Բելառուսը միայն 4–5–րդ տեղում է` այն էլ հաշվի առնելով «Պոլոնեզները»։
/p
p
««Պոլոնեզները» չկան, կլինենք 10–րդը։ Ինչու՞ ես հարձակվում Բելառուսի վրա, հարձակվում ես յուրայիններիդ վրա, որպեսզի ուրիշնե՞րը հասկանան։ Դե ասա, ես կլռեմ...Ահա այսպիսի խոսակցություն է եղել։ Եվ որտե՞ղ եմ ես սխալ։ Ինչու՞ եմ հակահայկական մարդ։ Մեզ մոտ հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում», – նշել է Բելառուսի նախագահը։
/p
p
Լուկաշենկոյի հայտարարության տեսանյութը կարելի է դիտել հետևյալnbsp;a target=_blank href=http://president.gov.by/ru/video_ru/getRecord/703794/page/1/?fbclid=IwAR1XgzlEeSaoQvMte51iAg4b3dLt21zpApxQCvWhfTCR-RCnBz2XfqcMx-Yհղումով/anbsp;(այդ հատվածը կարելի է դիտել սկսած 20–րդ րոպեից)։
/p
p
Ինչպեսnbsp;a target=_blank href=http://newsarmenia.am/am/news/politics/-lukashenko-petq-che-meghadrel-/հաղորդվել էր սվելի վաղ/a, Լուկաշենկոն նույն հանդիպման ընթացքում մեկնաբանել էր Բելառուսի հասցեին հնչած այն քննադատությունները, որոնքnbsp;կապվածnbsp;են Ադրբեջանին զենք, մասնավորապես՝ «Պոլոնեզ» հրթիռային համալիրներ վաճառելու հետ:br
br
Լուկաշենկոն նշել էր, որ դրա համար մեղադրելու կարիք չկա, քանի որ նա «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեն, որ այն գերճշգրիտ զենք է:
/p
p
«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք: Իսկ մենք պետք է վերադարձնենք վարկը, որը վերցրել ենք այդ նպատակով: Եվ այդ ժամանակ ասացի, որ կվաճառեմ ադրբեջանցիներին: Հայերին նույնպես առաջարկել եմ նմանատիպ համալիր: Հայերը հրաժարվեցին` ասելով, որ իրենք ունեն ռուսական «Իսկանդերը», որը ցուցադրել են շքերթի ժամանակ», - ասել է Լուկաշենկոն:nbsp;
/p
p
/p
p
Ըստ նրա, ադրբեջանցիների խնդրանքվ մինչև շքերթը նրանց համար պատրաստվել է համալիրը:br
br
«Գուցե իմ մեղքն այն է, որ ես փորձել եմ հասցնել պատրաստել այդ համալիրը մինչև շքերթի անցկացումը: Բայց չէ՞ որ ես առաջարկել եմ նաև հայերին, և նրանք ասել են` պետք չէ», - նշել է Լուկաշենկոն:–0–
/p