Արտակ Զեյնալյանն այցելել է հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանին
![Արտակ Զեյնալյանն այցելել է հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանին](http://arka.am/upload/resize_cache/iblock/23f/220_165_2/23fefe3ad711c967086cce0135258722.jpg)
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պատմեց, որ քրեակատարողական հիմնարկում այցելել է 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանին:
p
bԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. /bՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն երկուշաթի լրագրողների հետ զրույցում պատմեց, որ քրեակատարողական հիմնարկում այցելել է 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանին:
/p
p
«Երկար զրուցել եմ նրա հետ, չեմ ուզում հայտնել մանրամասները, կարող եմ միայն ասել, որ խորհրուրդ եմ տվել նրան ավելի շատ զբաղվել սպորտով», - ասաց Զեյնալյանը: br
br
Ըստ նրա, դրա անհրաժեշտությունն իսկապես եղել է. «Երկար չեմ զրուցել, որպեսզի գնահատեմ նրա հոգեկան վիճակը, սակայն որևէ խնդիր չեմ նկատել», - ավելացրեց նախարարի պաշտոնակատարը:
/p
p
Միաժամանակ Զեյնալյանը խուսափեց պատասխանել այն հարցին, թե այցելել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին:br
br
1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում Նաիրի Ունանյանի հանցախմբի ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։br
br
Ահաբեկիչների դատը սկսվեց 2001թ.-ին և ավարտվեց 2003-ին: Մեղադրող կողմը պահանջում էր առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ.-ի սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան:br
br
Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման:nbsp; nbsp;
/p
p
Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։ -0-
/p