36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում։
p
bԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. /b36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում։
/p
p
Ինչպես նշվում է «Վեոլիա Ջուր» ընկերության Facebook–յան էջում, դեկտեմբերի 13–ին ժամը 09։00–ից մինչև դեկտեմբերի 14–ը ժամը 21։00 կդադարեցվի Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Հերացի, Այգեստան 1–12, Սարի Թաղի 1–3, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան, Չարենցի, Երվանդ Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Վրացյան, Կորի, Արհեստավորների, Շահիևյան, Շարատ–Տալյան փողոցների, Սարի Թաղի 1–10 շարքերի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և թիվ 1 համալսարանական հիվանդանոցի, Քրիստափորի 2–րդ նրբանցքի, Խորենացու 4–րդ նրբանցքի, Չարենցի 1–ին, 2–րդ նրբանցքների, Որմնադիրների փողոցների` իրենց նրբանցքներով, Սասունցի Դավթի փ. 70/1, 70/2, 70/3, Ծխախոտագործների փողոց 50–180, Խորենացի փ. 47/7, 168–240, Քրիստափորի փ. 10–170, Աբովյան փ. 52–60, Գլինկա փ. 25–40, Մյասնիկյան պող. 1–4, Սայաթ–Նովա պողոտա 35–40, Տիգրան Մեծի փ. 70–29, Վարդանանց փ. 20–140, Նար–Դոսի փ. 30–141, Ալեք Մանուկյան փ. 3–17 համարների։–0–
/p