Հայաստանին ցիկլոն է մոտենում. սպասվում է ձյուն և անձրև
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
p
bԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. /bՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետnbsp;Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ցիկլոնի մասին:
/p
p
«Դեկտեմբերի 12-13-ին գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության ողջ տարածքում այդ օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային բնակավայրերում ձյուն, նախալեռնային և հովտային գոտիներում անձրև։ Առանձին վայրերում նաև սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ», - գրել է Սուրենյանը Facebook-ի իր էջում:br
/p
p
Հայհիդրոմետծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ի ցերեկը, ինչպես նաև 14-15-ից սպասվում է առանց տեղումների եղանակ:nbsp;Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:br
br
Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 5-7 աստիճանով:-0-
/p