Արտերկրում հայտնաբերվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին, նրան էքստրադիցիայի կենթարկեն
![Արտերկրում հայտնաբերվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին, նրան էքստրադիցիայի կենթարկեն](http://arka.am/upload/resize_cache/iblock/7e3/220_165_2/7e3ee5b66dadaac49dafa9187f741033.jpg)
Հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։
p
bԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. /bԱրտերկրում հայտնաբերվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը, ով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։
/p
p
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:
/p
p
«Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
/p
p
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով: br
/p
p
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
/p
p
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
/p
p
«Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ», – հայտնում են ոստիկանությունից։–0–
/p