ՀՀ պատգամավորի դեմ քրեական գործի հարուցումը հետաձգվում է խորհրդարանում քվորումի բացակայության պատճառով
Հայաստանի խորհրդարանը կրկին քվորում չապահովեց հերթական քառօրյա նիստը սկսելու համար։br / br /
p
bԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/./b Հայաստանի խորհրդարանը կրկին քվորում չապահովեց հերթական քառօրյա նիստը սկսելու համար։
/p
p
Եթե շաբաթվա սկզբում նիստում գրանցվել էր 13 պատգամավոր, ապա ուրբաթ նրանց թիվն ընդամենը 6–ն է, որոնց թվում` ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը։ Քվորումի համար անհրաժեշտ է 53 պատամավորի ներկայություն (ընդամենը խորհրդարանում 105 պատգամավոր է)։nbsp;
/p
p
Խոսնակը դեռևս նախորդ նիստում նախազգուշացրել է աշնանային նստաշևջանի վերջին նիստի ձախողման մասին` երկրում նախընտրական քարոզարշավի կապակցությամբ։
/p
p
Արդյունքում հայ խորհրդարանականները չքննարկեցին կաշառք ստանալու մեջ կասկածվող պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու` գլխավոր դատախազի միջնորդությունը։
/p
p
Հետևաբար, այս հարցի քննարկումը հետաձգվում է կամ մինչև խորհրդարանի արտահերթ նիստի գումարում, կամ արդեն նոր խորհրդարանի ձևավորում, որի առաջին նիստը կարող է անցկացվել արդեն դեկտեմբերի վերջին։
/p
p
Դեկտեմբերի 3–ին Գլխավոր դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն։ Հարությունյանը a href=http://newsarmenia.am/am/news/armenia/14-mln-dollar-khoshoraguyn-kasharqi-depqeric-meky-HH-um-/ target=_blankկասկածվում է/anbsp;14 մլն դոլարի կաշառք վերցնելու մեջ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝nbsp; 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:nbsp; -0-
/p