Քիմ Քարդաշյանը Փարիզյան նորաձևության ցուցադրությանը ներկայացել է ցնցող, կիսաթափանցիկ զգեստով (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը ամեն ինչ անում է մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու համար:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այս անգամ գեղեցկուհին փայլել է Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում կայացած Balmain Գարուն/Ամառ 2017 ցուցադրության ժամանակ, որին ներկայացել է բավականին համարձակ տեսքով:
35-ամյա Քիմը նորաձևության ցուցադրությանը ժամանել է ցանցատիպ թափանցիկ զգեստով` ընդգծելով մարմնի բարեմասնությունները: Քիմին ուղեկցել են նրա մայրը` Քրիս Ջեններն ու ավագ քույրը` Քորթնին:
