Добавить новость
123ru.net
Все новости
Сентябрь
2016

Հայաստանն ընդունում է Հարկային օրենսգիրք ԱՄՀ-ի ճնշման տակ

0

ՀՀ Ազգային ժողովը 79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց Հարկային օրենսգիրքը 2-րդ ընթերցմամբ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այն քվեարկության դրեց, չնայած ԱԺ բազմաթիվ պատգամավորներ հորդորում էին հետաձգել Հարկային նոր օրենսգրքի նախագիծը՝ մատնանշելով, որ դրա քննարկումն անցել է դատարկ դահլիճում, արագացված ռեժիմով:

Գալուստ Սահակյանն առարկեց՝ ասելով, որ 1-ից 2-րդ ընթերցում այն բազմաթիվ փոփոխություններ ներառելով՝ լիարժեքորեն քննարկվել է: Հարկային օերնսգրքի նախագծի քվերակությանը նախորդել էին օրենսգրքի շուրջ բավականին բուռն քննարկումները Ազգային ժողովում: Ընդդիմությունը կտրականապես դեմ արտահայտվեց նախագածին՝ նշելով այն վերջնականապես «կթաղի» փոքր եւ միջին բիզնեսը ու մեծ հարված կհասցնի ՀՀ տնտեսությունը, որն առանց այն էլ լավ օրեր չի ապրում:

Մինչ այդ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ օրենսգրքի առաջին ընթերցումից հետո բազմաթիվ առաջարկներ են ստացել գործարարներից, պատգամավորներից, որոնց գերակշիռ մասն ընդունվել է: Միրումյանը ներկայացրեց դրույքաչափի մասով կատարված փոփոխությունները: Այժմ առաջարկվում է, որպեսզի 120-150 հազար դրամ աշխատավարձերի պարագայում 23 տոկոս եկամտահարկի դրույքաչափ կիրառվի: Գործող օրենքում 24.4 և 26 տոկոս դրույքաչափ էր նախատեսվում:

Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ 2-րդ դրույքաչափը՝ 28 տոկոսը, առաջարկվում է կիրառել ոչ թե 120.000-ից մինչև 1 մլն դրամ միջակայքի համար, այլ առաջարկվում է կիրառել 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամ միջակայքի համար, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում առաջարկվում է կիրառել գործող 36 տոկոս դրույքաչափը: Փոփոխության է ենթարկվել նաև շրջանառության կամ ԱԱՀ շեմը, որը, ըստ նրա՝ առաջին ընթերցմամբ սահմանված էր 40 մլն դրամ: Մշակված տարբերակով առաջարկվում է շեմը սահմանել 58.35 մլն դրամ:

Ներկայացված նախագծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերն ուշ վճարելու համար տույժերն էապես նվազեցվում են. գործող օրենքում 0.15 տոկոս էր նախատեսվում, այժմ սահմանվում է 0.75 տոկոս:

Հարկային օրենսգրքի նախագածի երրորդ նթերցմամբ քննարկումները կսկսվեն հաջորդ քառորյա նիստերի ժամանակ: Այունամենաայնիվ բացի դրությքաչափերի մասին քննարկումներից ու բանվեճերից Հարկային օրենսգրթի ընդունման հարցում աչքի է ընկնում եւս մեկ կարեւոր հանգամանք, որի մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հիշեցրեց պատգամավոր եւ գործարար Գուրգեն Արսենյանը:

Հարկային նոր օրենսգրքի շահառուն ՀՀ տնտեսությունը չի, ասում է նա ու շարունակում. «ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը գնահատականներ տվեց՝ եթե Հարկային օրենսգիրքը ընդունվի, այն մեծ օգուտներ կբերի Հայաստանին: Նա ասում էր, որ Հայաստանին պետք են լավ ճանապարհներ, լավ կառավարում, լավ դպրոցներ, դրա համար պետք է ընդունել այդ Հարկային օրենսգիրքը: Ես այդ ժամանակ հասկացա, թե շահառուն ով է, ով դուրս եկավ բեմի առաջին մաս»:

Նա ԱԺ ամբիոնի մոտից ընթերցեց Սանչեսի հարցազրույցից հատված, որ «ՀՀ-ն միջազգային հանրության աջակցության կարիքն ունի, շատ կազմակերպություններ Հայաստանը դիտում են՝ որպես ներդրումների վայր: Օգուտները հսկայական են լինելու՝ այս օրենսգիրքն ընդունելով: Եթե դա տեղի չունենա, հասկանում եք դա ինչ կարժենա Հայաստանի համար»:

Գուրգեն Արսենյանը սա համարեց միջամտություն մեր ներքին գործերին. «Ուզում եմ հարց տալ, տիկին Սանչեսին՝ քանի՞ անգամ դուք պետք է փորձեք նույն ուղտը ծախեք ՀՀ ժողովրդի վրա, որը չկա: Անընդհատ վճարել ենք ու չկա: Իրենք իրենց վարկերի, իրենց փողի դարդն են, որ տվել են, ուզում են աղբյուր ունենալ հետ վերցնելու: Ես իմ երկրի դարդն եմ, մեր տնտեսվարողների դարդն եմ, որոնց հետ շփվում եմ, որոնք ունեն ՀՀ-ից հեռանալու եւ այլ երկրներում աշխատելու: Ես չունեմ գործիքներ եւ չունեմ հնարավորություն մարդկանց բացատրելու, որ Հայաստանում աշխատելն ավելի շահավետ է»:

Հայկական մամուլն արդեն իսկ տեղեկացրել է, որ Հարկային օրենսգրքի նախագիծը քննարկվել է նապագահի նստավայրում ու արժանացել հավանության: Միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունները Հայաստանի իշխանությունների առաջ պայման են դրել՝ յուրաքանչյուր տարի պետք է հարկային եկամուտները մոտ 60-70 միլիարդ դոլարով ավելացնել։ Միայն այդ դեպքում մեր երկրին վճարունակ կհամարեն ու նոր վարկեր կտրամադրեն։ Դրա համար էլ ՀՀ իշխանություններ Հարկային նոր օրենսգրքով հարկային բեռի ավելացում են նախատեսում, նշում է մամուլը։ Օրենսգրքի նախագածի քննարկումներն ու երկրորդ ընթերցմամբ ընդունումն արդեն իսկ վկայում են այն մասին, որ կարծես ԱՄՀ-ի շանտաժն աշխատեց: Ուստի Հայաստանը գնում է արտաքին պարտքի բեռը ծանրացնելու եւ դրա սպասարկման դիմաց քաղաքցիներից հարկերը ավելացնելու ճանապահով:

Հիշեցնենք, որ 2014-2015 թվականներին ՀՀ պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ է գրանցել՝ 4.8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, 5.9 տոկոսանոց պակասուրդ է գրանցվելու:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net