Ջոան Ռոուլինգը ճանաչվել է Հոլիվուդի ամենաազդեցիկ հեղինակը
Անգլիացի գրող Ջոան Ռոուլինգը The Hollywood Reporter ամսագրի վարկանիշի համաձայն ճանաչվել է 2016 թվականի Հոլիվուդի ամենաազդեցիկ հեղինակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռոուլինգը վարկանիշի մեջ ընդգրկվել է իր «Պատահական թափուր աշխատատեղ» գրքի մոտիվներով նկարահանված մինի-սերիալի, Կորմորան Սթրայքի արկածների մասին գալիք BBC սերիալի ու «Հարի Փոթերն ու անիծված երեխան» պիեսի շնորհիվ: Դրանից բացի, նոյեմբերին կթողարկվի «Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակության վայրերը» ֆիլմը, որում Ռոուլինգը հանդիսացել է որպես սցենարիստ:
Նշվում է, որ վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Սթիվեն Քինգը, որի գրքերն ամենահաճախն են ադապտացվում Հոլիվուդում: Երրորդ տեղում հայտնվել է Ջեյմս Պատերսոնը «Գազանանոց» սերիալով, «Միջնակարգ դպրոց»-ի հեռուստատեսային ադապտացիայով և ID Discovery-ի համար վավերագրական սերիալով:
