Добавить новость
123ru.net
Все новости
Сентябрь
2016

Նոր բացվող ՓՄՁ-ները պետք է առաջին 3 տարին հարկ չմուծեն, ու այս առումով հարկային օրենսգիրքը պետք է վերանայել. տնտեսագետ

0

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ մինչև 200 եվրո արժողության ապրանքային խմբաքանակներն ազատվում են մաքսային վճարներից:

Նա նշեց, որ 200 եվրոն շատ փոքր գումար է և կարելի էր ավելի մեծ գումար նախատեսել:

«Դա, չեմ կարծում, որ ՓՄՁ-ների համար էական խնդիր է լուծում: Կարծում եմ, որ ՓՄՁ-ների մասով մեր հարկային օրենսգիրքն ամբողջությամբ է պետք վերանայել»,- ասաց նա և առաջարկեց, որ օրինակ՝ նոր ձևավորվող ՓՄՁ-ները առաջին երեք տարում ազատվեն հարկային պարտականությունից, մինչև իրենց ծախսերը գոնե փակեն, իսկ հետո նոր սկսվի հարկման գործընթացը:

Ինչ վերաբերում է «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» դիմումին՝ ուղղված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որով կոչ է անում հետ կանչել Հարկային օրենսգրքի նախագիծը, տնտեսագետն ասաց, որ դա ցույց է տալիս, որ ՓՄՁ-ները  ռիսկեր են տեսնում այդ օրենսգրքում:

«Արտոնյալ ժամանակաշրջան չունենալով նոր բացվող ՓՄՁ-ները մտնում են հարկային  և վարկային բեռի տակ, և դրանք գործոններ են, որոնք վերջիններիս համար շատ են դժվարացնում մրցունակ լինելը, կամ ընդհանրապես բիզնեսի կայացման գործընթացը»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս  կա մի իրավիճակ, երբ  նոր ձևավորվողների համար այնպիսի իրավիճակ չի ստեղծվում, որ կարողանան կայանալ:

«Որոշ փոփոխություններ անում են, որպեսզի բոլորի շահերն էլ ինչ-որ կոնսենսուսային տարբերակով հաշվի առնեն, բայց այնուամենայնիվ, կածում եմ, որ ավելի ռադիկալ փոփոխություններ են անհրաժեշտ իրականացնել և արտոնությունների համակարգը շատ ավելի ուժեղ պետք է լինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե փոքր ու միջին բիզնեսի աջակցության հարցում իշխանության տված խոստումներն արտացոլվում են ներկայացված Հարկային նոր օրենսգրքում,  Վիլեն Խաչատրյանը նշեց, որ կարծում է, թե հարկային օրենսգրքի մշակումները ավել վաղ են եղել, քան կառավարության մոտեցումները որդեգրվել են:

«Այս կարճ ժամանակահատվածը կարծում եմ, որ բավարար չէ նոր փոփոխությունները՝ համահունչ դարձնելու կառավարության մշակված քաղաքական ծրագրերին»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net