Սերբ նկարիչը տեսողական պատրանք առաջացնող եռաչափ պատկերներ է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)
Business Insider-ը ներկայացրել է սերբ զարդանկարիչ Նիկոլա Կուլջիկի եռաչափ նկարչական արվեստի ուշագրավ նմուշները, որոնք առաջին հայացքից իրական առարկաների տպավորություն են ստեղծում:
Եռաչափ առարկաների տեսք ունեցող պատկերներն իրականում սովորական սպիտակ թղթի վրա պատկերված նկարներ են, որոնք ճիշտ անկյան տակ նայելիս տեսողական պատրանք են ստեղծում:
3D տպավորություն ստեղծելու համար նկարիչն օգտագործում է մատիտներ, գունամատիտներ և մարկերներ: Յուրահատուկ տեխնիկայով նա տարբեր պատկերներ է ստանում ինչպես մարդկանց ու կենդանիների, այնպես էլ տարատեսակ առարկաների:
Տեսանյութը՝այստեղ։
