Արսեն Ավակովի շարասյունը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները. լուսանկարներ
Սեպտեմբերի 29-ի առավոտյան Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը մասնակցել է Կիևի Սոլոմենսկի հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված էր Ազգային գվարդիայի ստորաբաժանումների ստեղծման 50-րդ տարեդարձին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, նախարարը ժամանել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, որի ետևից Volkswagen և Toyota Land Cruiser մակնիշի երկու ուղեկցող մեքենա է ընթացել: Միջոցառման ավարտին երթևեկությունը համակարգողները, փակելով երթևեկությունն այլ մեքենաների համար, ապահովել են նախարարի շարասյան անխոչընդոտ անցումը:
Նշվում է, որ ոստիկանների աչքի առաջ Ավակովի շարասյունը հատել է կրկնակի գիծը փողոց դուրս գալու համար: Աղբյուրի հաղորդմամբ` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար 255-340 գրիվնա տուգանք է սահմանվում:
