Добавить новость
123ru.net
Все новости
Сентябрь
2016

Հանրապետականը պատրաստ է ինքն իր դեմ պայքարել

0
Իշխող Հանրապետականը պատրաստ է նաև ինքն իր դեմ պայքարել՝ իր կուսակիցներին ստվերից հարկային դաշտ բերելով: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ արած այն հայտարարությանը, թե երկիրը երկիր չի դառնա, եթե ստվերն այդպես էլ հարկային դաշտ չբերեն:


«Մեր մոտեցումը հետևյալն է, եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, մենք երկիրը երկիր չենք սարքելու», - հայտարարել է վարչապետը։


Շարմազանով. - Այո, համաձայն եմ, իհարկե միշտ էլ քայլեր ձեռնարկել ենք և խոսել ենք, որ Հայաստանում մի քանի կարևոր խնդիրներ կան, որոնցից մեկը կոռուպցիան է, ստվերն է, անարդարությունն է։


«Ազատություն». - Պարոն Շարմազանով, ո՞վ էր խանգարում Հանրապետականին մինչև օրս վերջապես այդ ստվերը բերել հարկային դաշտ։


Շարմազանով. - Այստեղ խանգարել-չխանգարելու խնդիր չկար, կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններ։ Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ շատ հետ նայեմ, ինչքան շատ հետ նայենք, այնքան վիզներս ծուռ կմնա, պետք է առաջ նայենք և օժանդակենք վարչապետին և կառավարությանը, այն հավակնոտ ծրագրերը, որոնք որ նա դրել է, իրականացնենք միասին։


«Ազատություն». - Հովիկ Աբրահամյանն էլ եկավ ու հայտարարեց, որ սկսելու է իր բարեկամներից, ու այդպես էլ որևէ հաջողություն տեղի չունեցավ, հիմա Կարեն Կարապետյանն է եկել...


Շարմազանով. - Այնպես չէ, որ Հովիկ Աբրահամյանը որևէ հաջողություն չունեցավ, ես Հովիկ Աբրահամյանի վարչապետական տարիները բավականին դրական եմ գնահատել։


«Ազատություն». - Բայց երկիրը երկիր այդպես էլ չդարձավ, ինչպես Կարեն Կարապետյանն ասաց։


Շարմազանով. - Մեր երկիրը երկիր է և մեր երկիրը աշխարհի ամենալավ երկիրն է։ Մնում է այդ երկրում ամեն օր աշխատենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում, որպեսզի այն վատ երևույթները, որ կան, չկրկնվեն։


«Ազատություն». - Ի վերջո, գուցե նաև ձեր ներսո՞ւմ են այդ անձինք, ովքեր չեն թողնում, որ երկիրը երկիր դառնա, և այս ստվերը շարունակում է մնալ բավական ահռելի քանակությամբ։


Շարմազանով. - Ուրեմն, երկիրը երկիր դառած է, պարզապես երկիրը պետք է դարձնենք ավելի ծաղկուն ու ավելի գեղեցիկ ու ավելի արդար, ավելի հավասար։


«Ազատություն». - Իշխանության մեջ չե՞ն այդ ստվերը պահողները։


Շարմազանով. - Ես տնտեսական գործիչ չեմ և գործունեություն երբեք չեմ ծավալել, և ես ասում եմ՝ կա պրոբլեմ, պրոբլեմը պետք է լուծել, ընդամենը սա, ով է մեղավոր, ով չէ մեղավոր... պատասխանատուն մենք ենք։


«Ազատություն». - Խնդիրը պետք է տեսնել՝ ովքե՞ր են ստվերը պահողները, հայտնաբերել նրանց, բերել հարկային դաշտ։ Ամեն ինչ շատ պարզ է։


Շարմազանով. - Ամեն ինչ աստիճանաբար կարվի։ Ես դեմ եմ ձեր կողմից ռադիկալ գնահատականներին, պարզապես ասում եմ՝ խնդիրը դրված է, պետք է լուծել։


«Ազատություն». - Պատրա՞ստ է իշխանությունն ինքն իր դեմ պայքարել, ինքն իր կուսակիցների, իր անդամների դեմ պայքարել՝ նրանց բերելով ստվերից դեպի հարկային դաշտ։


Շարմազանով. - Այո, պատրաստ է, միշտ պատրաստ։


Նկատենք՝ այն, որ ստվերը Հայաստանի տնտեսության մեջ զգալի մաս է կազմում, փաստել էր Արժույթի միջազգային հիմնադրամը: Ավելին, Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչը ժամանակին հայտարարել էր, թե Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է 35-40 տոկոս:


Հանրապետականները, սակայն, վստահեցնում են՝ այս անգամ իշխանությունն ավելի ռադիկալ փոփոխություններ է ցանկանում կատարել, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի նախկին տեմպն իշխանությանն այլևս չի գոհացնում:


 


 


 


 


 


 


Հանրապետականները սակայն վստահեցնում են, այս անգամ իշխանությունն ավելի ռադիկալ փոփոխություններ է ցանկանում կատարել, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի նախկին տեմպն իշխանությանն այլևս չի գոհացնում։ 


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net