Добавить новость
123ru.net
Все новости
Сентябрь
2016

Լոզանի պայմանագիրը Թուրքիայի համար ոչ թե հաղթանակ էր, այլ՝ կորուստ. Էրդողան

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի համայնքապետերի հետ ժողովի ընթացքում հայտարարել է, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի համար ոչ թե հաղթանակ էր, այլ՝ կորուստ: Այս մասին գրում է թուրքական tr.sputniknews.com կայքը:

 

«Հուլիսի 15-ին Թուրքիան դիմակայեց հեղաշրջման փորձի, ահաբեկչական հարձակման և արտաքին օկուպացիայի միաժամանակ: Դա թուրք ժողովրդի երկրորդ «Փրկության պատերազմն» էր: Ոմանք փորձում են Լոզանի համաձայնագիրը մեզ ներկայացնել որպես հաղթանակ: Էգեյան ծովի կղզիները Լոզանի ժամանակ տվեցինք, դա հաղթանա՞կ է: Դրանից առաջացած խնդիրներն էլ այսօր մենք ենք մեր ուսերին տանում», - ասել է Էրդողանը:  

 

Ի դեպ, երկրորդ «Փրկության պատերազմի» մասին հայտարարության համատեքստում որպես առաջին «Փրկության պատերազմ» Էրդողանը նկատի ունի Աթաթուրքի կողմից 1922-23թթ. ղեկավարած ազգայնական շարժումը, որը Թուրքիայի պաշտոնական պատմագրության մեջ նշվում է որպես իմպերիալիզմից և օտար օկուպացիայից փրկության պայքար և հիշատակվում «Փրկության պատերազմ» տերմինով:

1922-23թթ.-ի ազգայնական այդ շարժման ընթացքում Թուրքիայում իրականացվել է պոնտոսցի հույների ցեղասպանությունը, ինչպես նաև կոտորվել են Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստան վերադարձած տասնյակ հազարավոր հայեր:


Նշենք, որ Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923 թվականի հուլիսի 24-ին և հանդիսանում է 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։ Լոզանի պայմանագրով պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը:

Թեև Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմել Լոզանի պայմանագրին, հետևաբար, վերջինս ուղղակիորեն չի վերաբերում մեր երկրին, այնուամենայնիվ այն սերտորեն առնչվում է հայ ժողովրդին։
Լոզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (հոդվածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնություններին։ Ըստ պայմանագրում առկա կետերի՝ Թուրքիայում բոլոր քաղաքացիները պաշտոնապես համարվում են թուրք, իսկ հայերը, հույները, ասորիներն ու հրեաները գրանցվում են որպես կրոնական փոքրամասնություն:


Լոզանի պայմանագրի 3-րդ բաժնի 40-րդ կետի համաձայն՝ Թուրքիայի կրոնական փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց հաշվին ստեղծել համայնքային դպրոցներ, բարեգործական հիմնադրամներ և այլ հաստատություններ: Նույն բաժնի 42-րդ կետի համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է պաշտպանության տակ առնել կրոնական համայնքներին պատկանող եկեղեցիները, գերեզմանատները, սինագոգներն ու կրոնական փոքրամասնությւոններին պատկանող այլ հաստատություններ:


Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն կատարում այս պայմանագրում տեղ գտած և երկրի փոքրամասնություններին վերաբերող մի շարք կետեր:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net