Բենեդիկտ Քամբերբեթչը Դևիդ Գիլմորի հետ կատարել է Pink Floyd-ի երգը (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը Դևիդ Գիլմորի հետ կատարել է Pink Floyd խմբի Comfortably Numb հանրահայտ երգը, հաղորդում է The Telegraph-ը:
Նշվում է, որ համատեղ ելույթը տեղի է ունեցել Գիլմորի` Լոնդոնի «Ալբերտ» թագավորական սրահում կայացած համերգի ժամանակ: Երաժիշտը Լոնդոնում ավարտում է մարտին մեկնարկած միջազգային շրջագայությունը։
«Ո՞վ գիտեր, որ նա կարող է երգել»,- կատակել է Գիլմորը` խոսելով Քամբերբեթչի մասին:
