Մադոննան Շիմոն Պերեսի հիշատակը հարգել է Արգենտինայի դրոշով (լուսանկար)
Հանրահայտ երգչուհի Մադոննան Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հիշատակին նվիրված հրապարակում է արել Facebook-ում` իր ու Պերեսի լուսանկարն ուղեկցելով գրառմամբ ու էմոջիներով, որոնցից մեկը պատկերում է Արգենտինայի դրոշը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
«Հիանալի մարդու` Շիմոն Պերեսի հիշատակին: Դուք Խաղաղության խորհրդանիշ եք եղել ոչ միայն Իսրայելի, այլև ողջ աշխարհի համար: Թող Աստված օրհնի Ձեզ»,- գրել է Մադոննան:
Նշենք, որ Իսրայելի պետական դրոշն իրենից ներկայացնում է սպիտակ կտավ` եզրերին երկու հորիզոնական կապույտ գծերով, իսկ կենտրոնում տեղակայված է Դավթի կապույտ աստղը: Արգենտինայի դրոշի վրա իրար հաջորդում են հավասար հաստության կապույտ, սպիտակ ու կապույտ գծերը, իսկ մեջտեղում տեղակայված սպիտակ գծի վրա արև է պատկերված:
Հիշեցնենք, որ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը մահացել է սեպտեմբերի 28-ին Թել Ավիվում:
