«Քեժուալ շիկ». Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այցելել են Կանադայի հյուսիս (լուսանկարներ, տեսանյութ)
Մինչ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու նրա կինը՝ դքսուհի Քեյթ Միդլթոնը, պաշտոնական այցով գտնվում են Կանադայում, ԶԼՄ-ների ուշադրությունը շարունակում է գամված մնալ ճաշակով ու ոճի անթերի զգացումով փայլող Միդլթոնի վրա:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախորդ օրերին դքսուհին լրագրողների ուշադրությունը գրավել էր իր նրբագեղ կազմվածքն ընդգծող և էլեգանտ հագուստների շնորհիվ, սակայն հյուսիսային Յուկոն բնակավար կատարած ուղևորության ժամանակ Միդլթոնը ներկայացել է ազատ ոճի հագուստով՝ միևնույն ժամանակ լինելով նորաձև ու հմայիչ:
Նշվում է, որ Յուկոնում ամուսինները գնացք են նստել ու անցել այն նույն ճանապարհով, որով մոտ 60 տարի առաջ անցել են թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:
