Добавить новость
123ru.net
Все новости
Сентябрь
2016

Օրգանական գյուղատնտեսությունը կօգնի ավելացնել գյուղացիների եկամտաբերությունը և գտնել նոր շուկաներ. Իգնատի Առաքելյան

0

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը, որտեղ ներկայացվել են դրամաշնորհային մրցույթում հաղթած 18 ծրագրերը և հայտարարվել հավելյալ աջակցության ծրագիր՝ նախատեսված փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերը,  Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու պարոն Ջոն Բարքերը, այլ պաշտոնատար անձինք, գյուղատնտեսներ և ֆերմերներ:  

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ծրագրի շահառուների հետ, զրուցել  նրանց  հետ, այնուհետև մասնակցել է միջոցառման շրջանակում կազմակերպված  oրգանական արտադրանքի ցուցադրությանը: Նախարարը զրուցել է այս ոլորտում ներգրավված ֆերմերների հետ, ովքեր գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից: Նրանք նշել են, որ այժմ  քայլեր են ձեռնարկվում արտադրության ուղղությունների ու ծավալների ընդլայնման ուղղությամբ, նրանից մի մասը ծրագրի շրջանակում կստանա նաև օրգանական սերտիֆիկատ:

Իր ելույթում նախարարն կարևորել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը` որպես զարգացող ճյուղ, որն ունի կարևոր և նշանակալի դեր գյուղատնտեսության զարգացման գործում:

«Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է ընձեռում ավելացնել գյուղացիների եկամտաբերությունը և գտնել նոր շուկաներ: Կարծում ենք, այն շատ շահութաբեր ուղղություն է, և մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ավստրիայի զարգացման գործակալությանը այս ուղղությամբ ցուցաբերվող աջակցության համար», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է նաև տեղի գյուղատնտեսների և սպառողների շրջանում օրգանական գյուղատնտեսության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից: Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը: Այն կնպաստի տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն եվրո:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Փոքր ֆերմերների աջակցության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրում ներգրավված կլինեն փոքր ֆերմերներ, ֆերմերային խմբեր և փոքր վերամշակողներ: Դիմումների վերջնաժամկետն է 2016թ. հոկտեմբերի 31-ը: Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը նպաստում է նաև հայ ֆերմերների ու վերամշակողների, ինչպես նաև հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև կապերի հաստատմանը: Բացի այդ, հայ օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային օրգանական տոնավաճառներին:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net