Հոնկոնգում տղամարդը պատահաբար նկարահանել է տանիքին պառկած նորապսակներին (լուսանկար)
Ճանապարհորդող ֆիլմմեյքեր Բրենդոն Լին պատահական կադր է ստացել, որի պատահականությանը դժվար է հավատալ. այն պատկերում է բարձրահարկ շենքի կանաչապատ տանիքին պառկած նորապսակների, և կադրի բաղադրիչ մասերն ամբողջությամբ ներդաշնակ են:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, Բրենդոնն այս լուսանկարը ստացել է անօդաչու թռչող սարքի միջոցով Հոնկոնգը վերևից լուսանկարելու վերջին պահերին:
Ֆիլմմեյքերի խոսքով`ինքն այժմ փորձում է գտնել զույգին և նվիրել լուսանկարը, որը հավանաբար կդառնա նրանց հարսանեկան ալբոմի լավագույն կադրերից մեկը:
