Մարկ Ցուկերբերգն ու Պրիսցիլա Չանը մտադիր են ներդրումներ անել «բոլոր հիվանդությունները բուժելու կամ կանխելու» համար
Մարկ Ցուկերբերգը և նրա կինը` Պրիսցիլա Չանը, մտադիր են հաջորդ 10 տարիների ընթացքում 3 միլիարդ դոլար ներդնել` բոլոր տեսակի հիվանդություններին բուժում գտնելու նպատակով:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Չան-Ցուկերբերգ նախաձեռնությունը կենտրոնանալու է համաշխարհային տարածում ունեցող մահացու հիվանդությունների վրա, ինչպիսիք են սրտի հիվանդությունը, քաղցկեղը, վարակիչ հիվադությունները և նյարդաբանական խանգարումները:
«Կարո՞ղ ենք արդյոք մենք բուժել, կանխել կամ կառավարել բոլոր հիվանդությունները դարավերջին», - Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանում ելույթ ունենալուց հարցադրել է Մարկ Ցուկերբերգը:
Խոշորագույն ներդնումներից մեկը կլինի 600 մլն դոլար արժողությամբ Biohub կենսաինժեներական «մինի օրգանը», որը նմանակում է ենթաստամոքսային գեղձի գործառույթները: Այս փորձի շրջանակներում կհամագործակցեն Սթենֆորդի, Բերքլիի և Կալիֆորնիայի համալսարանների մասնագետները` հիվանդությունները բուժելու գործիքներ ու միջոցներ մշակելու համար:
Երկրորդ շեշտադրումը կլինի փոխակերպվող տեխնոլոգիան, որը հասանելի կլինի բոլոր գիտնականներին ամենուր:
