Добавить новость
123ru.net
Все новости
Сентябрь
2016

25-ամյա անկախության տոնական միջոցառումները`Երևանում և մարզերում

0

Անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումները  Երևանում վաղը կսկսվեն առավոտյան` Եռաբլուր այցելությունից, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի ՀՀ անկախության համար պայքարած և արցախյան պատերազմում  զոհված ազատամարտիկների շիրիմներին։  Իսկ տոնական միջոցառումը կմեկնարկի զորահանդեսով, որը կսկսվի Հանրապետության հրապարակից:

Այս տարի առաջին անգամ տոնական հիմնական միջոցառումների անցկացումը  դրված է ոչ թե նախագահականի, այլ կառավարության վրա, որի կազմում գործում է Անկախության 25 –ամյակի անցկացման հանձնաժողով: 

Բուն սեպտեմբերի 21-ի պաշտոնական միջոցառումների ցանկը դեռևս չեն հայտնում:

Ինչպես ամեն տարի, այս տարի առավել ևս սեպտեմբերի  21-ին ակնկալվում է պատվավոր կոչումների և մրցանակների շնորհում` մշակույթի, արվեստի և սպորտի գործիչներին: Այս տարվա պարգևատրվողների ցանկը դեռ հայտնի չէ Tert.am –ին:

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի համակարգող Աննա Գրիգորյանն էլ  Tert.am-ին հայտնեց, որ դրամաշնորհային՝ «Անկախության 25-ամյակ» անվանակարգում հաղթած 7 ՀԿ-ները ծրագիրն այնպես են կազմել, որ հիմնական տոնական միջոցառումները լինեն նաև մարզերում, ու ավելին` դրանք միմյանց հետ բովանդակային առումով փոխկապակցված լինեն:

Դրանցից 2  ծրագրերն ունենալու են գիտաժողովների ձևաչափ. մեկը՝ սեպտեմբերի 21-23-ը կանցկացվի, կենսաբանական խոշոր գիտաժողով է` հայազգի անվանի գիտնականների մասնակցությամբ, մյուս գիտաժողովը` Նարեկագիտության լսումները, անցկացվելու է Մատենադարանում և նվիրված է «Նարեկի» որոշ գլուխների իտալերեն թարգմանություններին:

Մյուս 5 ծրագրերը ֆլեշմոբային հասարակական-ծրագրեր են, որոնք անցկացվելու են Գյումրիում, Գեղարքունիքում, Երևանում և Վայոց ձորում:

«Օրինակ` Գյումրիի կենտրոնում երեխաները և զինծառայողները մասշտաբային եռագույն են կազմելու, հետո այնտեղից լինելու է քայլերթ դեպի Թատերական հրապարակ: Գեղարքունիքում էլ ավելի մասշտաբային իրադարձություն է նախատեսվում, որտեղ նաև երեխաների աշխատանքներ են ցուցադրվելու, լինելու է համերգային ծրագիր, որի ընթացքում  արդեն խոշոր 25 թիվն է կազմվելու»,- ասաց ծրագրերի համակարգողը:

Ծրագրի շրջանակներում հաղթած կազմակերպության ներկայացուցիչները Վայոց ձորում և Հայաստանի մյուս մարզերում տարածելու են 1991 թ. սեպտեմբերի 21-ին լույս տեսած «Հայաստանի Հանրապետություն» թերթի այն օրինակը, որում տպագրված էր Անկախության հռչակագիրը: 

Անկախության 25 - ամյակի միջոցառումներ են անցկացնում նաև ՀՀ Մշակույթի, Սփյուռքի նախարարությունները:

Մասնավորապես, ինչպես հայտնեցին Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, սեպտեմբերի 21-ին նախատեսված է 1 միջոցառում` «Անկախության» սերունդ» խորագրով  համերգի անցկացում.  ելույթ կունենան Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից շուրջ 700  շնորհալի երեխաներ, որոնցից կազմվել է համահայաստանյան   դասական նվագախումբ և երգչախումբ: Համերգի ընթացքում կատարվելու են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ելույթ են ունենալու նաև մենակատարներ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը,  օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը և այլք:

Իսկ մինչև սեպտեմբերի  21-ը, նախարարությունն անցկացրել է  անկախության 25- ամյակին նվիրված ավելի քան 40 միջոցառում, որոնցից առավել նշանակալից են ` «Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր հավաքածուի ցուցադրությունը»  պատմության թանգարանում, Երևանյան միջազգային 10-րդ երաժշտական փառատոնը։ «Երիտասարդական ռոք փառատոնը» նախատեսված է անցկացնել  Գյումրիում` Վրաստանից, Հայաստանից, Իռլանդիայից, ԱՄՆ-ից ժամանած երաժիշտների մասնակցությամբ:

Անկախության 25 ամյակի շրջանակներում կանցկացվի նաև Կոմիտասին նվիրված գիտաժողով, որն աննախադեպ է իր ծավալներով։ Այն ոչ միայն կներառի տարբեր զեկույցներ, գիտական նիստեր, քննարկումներ, այլև գիտաժողովի ընթացքում ելույթ կունենան ճապոնական «Նոհ» թատրոնի դերասանները: Իսկ գիտաժողովի 2-րդ օրը կանցկացվի Հաղպատում:

Tert.am –ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հավելեցին, որ բոլոր ստեղծագործությունները  թվայնացվում են և դրանց պարտիտուրների թվային տարբերակները հետագայում կբաժանվեն Հայաստանում և արտերկրում գործող կոլեկտիվներին և ուսումնական հաստատություններին:  Բացի դրանից՝ բոլոր ստեղծագործությունները հատուկ ձայնագրվելու են և տրամադրվելու պետական ու մասնավոր կազմակերպություններին՝ ոչ կոմերցիոն օգտագործման համար: 

Հավելենք, որ համերգի խորհուրդն անկախության սերունդն է, որը ծնվել և ապրում է  Հայաստանում: Ի դեպ՝ համերգի ամենակրտսեր մասնակիցը 9 տարեկան է:

Նախատեսվում է նաև հայկական սփյուռքի խոշոր գաղթօջախների ներկայացուցիչների ներկայություն, ինչպես նաև  միջազգային և կրոնական կազմակերպությունների: Այս մասին հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը՝ ներկայացնելով իրենց գերատեսչության ծրագրերը:

««Իմ Հայաստան»  փառատոնի շրջանակներում էլ Թուրքիայից ժամանած «Մարալ» խմբի համերգը տեղի ունեցավ, ինչպես նաև` դուդուկի փառատոն»,- նշեց նա:

Անկախության 25-ամյակի միջոցառումներին, բնականաբար, անմասն չի մնացել Երևանի պետական համալսարանը, որն ամիսներ առաջ քննարկել և հաստատել է տոնական միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:  Ըստ ժամանակացույցի՝  նախատեսվում է իրականացնել շուրջ 6 տասնյակ միջոցառում՝ գիտական նստաշրջաններ, միջազգային, հանրապետական և ուսանողական գիտաժողովներ, համաբուհական համաժողովներ, դասախոսությունների շարք, հանդիպում-քննարկումներ, սեմինարներ և ցուցահանդեսներ:

Օրվա առթիվ ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել  նաև Հայաստանի  անկախությանը նվիրված մի շարք աշխատություններ, այդ թվում` «ԵՊՀ-ի դերը Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրման և կայացման գործում»  մենագրությունը, «Համալսարանականների մասնակցությունն Արցախյան ազատամարտին» :

Այս  ընթացքում անցկացվել են`ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված հանրապետական գիտաժողովը, որի   նպատակն էր ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում սոցիալական պաշտպանության համակարգի անցած ուղու իմաստավորումը,  «Հայաստանի երրորդ Հանրապետության միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը» և այլ գիտաժողովներ:

Նույն ծրագրի շրջանակներում անցկացվել է  սոցիոլոգիական հետազոտություն Շուշիում՝ «Հաղթանակի քաղաք» թեմայով, ԵՊՀ մասնաշենքերի հեռուստաէկրաններով իրականացվել է  պետական խորհրդանիշների ցուցադրություն: Եվ, վերջապես,այցեր են կազմակերպվել  Եռաբլուր, Սարդարապատ, Ապարան, Վանաձոր, Սառնաղբյուր, Արցախ  և  սահմանամերձ գյուղեր:

Իսկ վաղը երեկոյան անկախության միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում տոնական համերգով և հրավառությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է  ունեցել  ՀՀ անկախության տարիների 5 ռազմական  շքերթ և  զորահանդես:

Առաջինը տեղի է ունեցել 1992-ին, երբ Հայաստանի  բանակը դեռ ձևավորման փուլում էր. այդ ժամանակ Հանրապետության հրապարակից ռազմական շքերթի մասնակիցները մեկնել էին առաջնագիծ, որտեղ մարտական գործողություններ էին ընթանում:

Երկրորդ ռազմական շքերթն անցկացվել է 1996-ին՝ հայկական բանակի ստեղծման 5-րդ  տարեդարձի կապակցությամբ:

3-րդ ռազմական շքերթը 1999-ին էր: Պատմության մեջ հայտնի են այն կադրերը, երբ այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը տրիբունայից, արցունքն աչքերին, դիտում է Հայկական բանակի զորահանդեսը: 

4-րդ զորահանդեսը 2006թ-ի սեպտեմբերի 21-ին էր` անկախության 15–ամյակի կապակցությամբ, 5-րդը` 2011-ի սեպտեմբերի 21-ին` Անկախության 20-ամյակի կապակցությամբ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net