Добавить новость
123ru.net
Все новости
Март
2025

Բանկերն ու քննիչները օգնում են կողոպտել մարդկանց

0

Խարդախությունների պատճառով վարկերի տակ ընկած քաղաքացիները գրեթե վստահ են՝ իրենց անձնական տվյալների արտահոսքը կազմակերպում են հենց բանկերը, սակայն խնդիրը ներկայացնում են այնպես, որ մեղավորը տվյալները կեղծարարներին հայտնող «չտեղեկացված» հաճախորդն է։ Պետական կառույցներն էլ իրենց հերթին ոչինչ չեն անում այս ուղղությամբ՝ պնդելով, որ հարցն իրենց տիրույթում չէ։ Արդյունքում մարդիկ վախենալով, որ իրենց հաշիվները կբլոկավորվեն, իսկ իրենք կհայտնվեն բանկերի սև ցուցակում, վճարում են իրենցից գողացված վարկերի տոկոսները։

Իրավապաշտպան Մհեր Կարագոզյանի խոսքերով վերջին շրջանում իրենց գրասենյակ դիմել է ավելի քան 200 մարդ, ում անունով ձևակերպվել են վարկեր կամ խարդախությունների միջոցով բանկային հաշիվներից գողացվել են գումարներ։ Քննչական մարմինները, սովորաբար, ջանք չեն գործադրում այս գործերը բացահայտելու ուղղությամբ։

109 հազար դրամ աշխատավարձ ստացող և վարկային պատմություն չունեցող Ռիմայի անունով Ինեկո բանկում ձևակերպվել է 5 մլն․ 800 հազար դրամի վարկ։ Այլ սարքով մուտք գործելու ժամանակ բանկը ոչ մի նույնականացում, կրկնակի ստուգում չի իրականացրել։ Կեղծարարներին երեք փորձից հաջողվել է մոտ 2 մլն․ դրամը փոխանցել մի հաշվեհամարի, որն այլևս հնարավոր չէ բացահայտել։

«Ֆեյսբուքում տեսնելով Ինեկոբանկի գովազդը, անցել եմ հղումով ու մուտք եմ գործել օնլայն համակարգ։ Պարզվել է, որ դա եղել է կեղծ կայք։ Հասկանալով, որ հաշվիս վրա շարժ կա, զանգահարել եմ բանկ և իմացել, որ բանկը 5 մլն 800 հազարի վարկ է տրամադրել։ Րոպեներ անց Binance coin-ի միջոցով 1 մլն 900 հազարի ելք է կատարվել հաշվիցս։ Շատ բանկեր երեք ելքից հետո ավտոմատ կանգնացնում են գործարքը։ Այսինքն եթե ես չզանգեի բանկ, չհետևեի, բանկը ոչինչ չէր անելու ու զեղծարարները ամբողջ գումարը կարողանալու էին հանել», – պատմում է Ռիման։

Քաղաքացիները հարց են տալիս՝ ինչպես է պատահում, որ ցանկացած այլ իրավիճակում շատ դժվար է վարկային պատմություն չունեցող ու ցածր աշխատավարձով մարդու համար վարկ ստանալը։

Եվգինեն երկու օրվա մեջ բարձր տոկոսադրույքով երկու վարկ է «ստացել» ԱյԴի բանկում, այնուհետև այդ գումարները Իդրամ համակարգով փոխանցվել են այլ հաշվի։ Ոստիկանությունը, Ֆինանսական հաշտարարն ու բանկը ոչինչ չեն անում նրա գործը բացահայտելու ուղղությամբ, նույնիսկ ժամանակավոր չեն կասեցնում տոկոսի շարժը։ ԱյԴի բանկից պարբերաբար զանգում են Եվգինեին և սպառնում՝ «խելոք ես, կմուծես, եթե չէ, նոտարով տունդ կվերցնենք»։

Էվոկա բանկի հաճախորդ Դիանայի դեպքում էլ վարկը ձևակերպվել է այն ժամանակ, երբ նա գտնվել է բանկում, իսկ հեռախոսը եղել է բանկի աշխատակցի մոտ, այնինչ նա դիմել էր դրամական փոխանցում ստանալու համար։

Մհեր Կարագոզյանի խոսքով շատ դեպքերում քաղաքացիները ոչ մի անձնական տվյալ չեն մուտքագրել, սակայն նամակ է եկել, որ վարկը հաստատվել է։ Մինչդեռ բանկերը սովորաբար մեղադրում են մարդկանց և միայն կոչ անում չտրամադրել գաղտնաբառ և անձնական տվյալներ նույնիսկ իրենց աշխատակիցներին։ Տուժածները հակադարձում են՝ խնդիրն օնլայն վարկերի մեջ է և իրենց տվյալների ոչ պատշաճ պաշտպանության արդյունքն է։

«Կան բանկեր, որոնք օնլայն վարկեր տալիս են, սակայն մեկ հպումը հերիք չէ՝ պահանջում են տեսախցիկով նույնականացում կամ գումարը չեն փոխանցում այնքան ժամանակ, քանի դեռ հաճախորդը չի գնացել բանկ։ Նման միջոցների բացակայությունն է, որ խարդախությունների տեղ է տալիս, ոչ թե հաճախորդի չտեղեկացվածությունը», – ասել է տուժողներից մեկը։

The post Բանկերն ու քննիչները օգնում են կողոպտել մարդկանց first appeared on Epress.am.





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net