Добавить новость
123ru.net
Все новости
Февраль
2025

Դիմադրության եւ սիրո օջախները՝ «Իրական Հայաստանում»

0

Տարիներ առաջ շատ թերահավատ էի վերաբերում ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը՝ հատկապես մանկապարտեզային տարիքի երեխաների պարագայում: Կարծում էի, որ կարիք չկա մանկահասակ երեխաներին «ծանրաբեռնել», նրանց զինվորական համազգեստ հագցնել եւ մարտական երգեր սովորեցնել:

Հետո պատերազմ եղավ: Ավագ աղջիկս (այն ժամանակ 10 տարեկան էր) դպրոցում ընկերների հետ փոքրիկ եռագույն պաստառ էր պատրաստել, որի վրա գրված էր «Հաղթելո՛ւ ենք»: Հպարտորեն տուն էր բերել եւ փակցրել սառնարանին: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո այն բավական երկար մնաց իր տեղում: Ձեռքս չէր գնում պոկել:

Հետո սկսվեց հետպատերազմական շրջանը՝ ուղեկցված բանակի եւ զինվորականների տեսանելի եւ քողարկված նսեմացմամբ, Զինված ուժերի դերի եւ նշանակության «իջեցմամբ»:

Այս տարվա հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ ծավալուն ելույթից առանձնացրել եմ այս հատվածը.

«Մեր զինվորականները, փառք նրանց, երբեք էլ չեն տրտնջում և երբեք էլ, համոզված եմ, չեն տրտնջա, բայց նրանց այս ուժեղ և արժանապատիվ կեցվածքը չպետք է օգտագործենք նրանց ուսերին անտանելի բեռներ դնելու համար: Չպետք է օգտագործենք մեր հայրենասիրության պատասխանատվությունն իրենց ուսերին դնելու և նրանց թիրախ դարձնելու համար: Հետևաբար, ՀՀ զինված ուժերի առաջ կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր: Եվ այս հենքի վրա, այո՛, մենք իրականացնում ենք բանակի խորքային բարեփոխումներ, և այս հենքի վրա մենք ունենալու ենք ուժեղ, պաշտպանունակ բանակ: Այս պարագայում որևէ մեկը չի կարողանալու կասկածի տակ դնել պաշտպանունակ բանակ ունենալու մեր իրավունքը»:

Թվում է, արտառոց բան չկա: Բայց երբ ուշադիր ես կարդում, նկատում ես, թե որքան է շեշտվում «պաշտպանունակ» եզրույթը: Չեմ ասում, որ մեր բանակը պետք է նվաճողական նպատակներ հռչակի: Բայց զինվորականը պետք է պատրաստ լինի ցանկացած գործողության, այդ թվում՝ հարձակողական: Զինվորականի էությունը դա է: Ու երբ նրան հետեւողականորեն ներարկում են սոսկ պաշտպանունակ լինելու թեզը, զինվորականը ենթագիտակցաբար սկսում է թուլանալ:

Էլ չեմ խոսում, որ «պաշտպանունակ բանակի» թեզն առաջ է տանում նույն մարդը, որը 2020 թվականի հուլիսից Տավուշում տեղի ունեցած մարտերից հետո Սարդարապատում մի հսկայական արարողություն էր կազմակերպել, որտեղ ունեցած ելույթում, մասնավորապես, ասում էր.

«Մեր կառավարությունն արդեն ավելի քան երկու տարի միջազգային հանրության եւ Ադրբեջանի ղեկավարության հետ շփումներում, ինչպես նաեւ հրապարակային հայտարարություններում ընդգծել է Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայնությունը: Մենք հստակ ասել ենք, որ որեւէ մեկին թույլ չենք տա նման տոնայնությամբ կամ ակնարկներով խոսել մեզ հետ, եւ այդպես վարվելու փորձ անողները դառնորեն կզղջան»:

Այսօր «Էլտառոզ» մանկապարտեզում փոքր աղջկաս (5 տարեկան) եւ իր ընկերների հանդեսն էր՝ Հայոց բանակի եւ հայրենասիրության թեմայով: Բոլորը զինվորական համազգեստով էին: Մի դրվագում աղջիկս «խաղում» էր մայրիկի, որ բանակ է ճանապարհում երկու որդիներին: Ուլրտալիբերալներն այստեղ կասեն՝ «ինչպե՞ս կարելի է նման բաներ անել երեխաների հետ, չէ՞ որ նրանք դեռ բան չեն հասկանում»: Իսկ ես կասեմ, որ թեեւ նա ամեն ինչ այսօր չի հասկանում, բայց գոյություն ունի հիշողություն, որով, ինչպես գրել է Հրանտ Մաթեւոսյանը, «մարդ ու անասուն ջոկվում են իրարից»: Ու կգա ժամանակը, երբ այդ հիշողությունը կօգնի իրեն հասկանալ Հայրենիքը, բանակի կարեւորությունը, ճիշտն ու սխալը:

Հանդեսի ժամանակ երեխաները նաեւ շատ գեղեցիկ ու զուսպ հարգեցին 2020 թվականի պատերազմի նահատակների հիշատակը: Դարձյալ կասեն՝ «երեխաներին զրկում են մանկությունից»: Բայց եթե ես պիտի ընտրություն կատարեմ զավակիս ժամանակից շուտ մեծանալու եւ «իրական Հայաստանում» նսեմացած ապրելու միջեւ, կընտրեմ առաջինը: Ինքն էլ որ մեծանա, ինձ կհասկանա:

Վերջում հանդեսին ներկա հայրիկներին հրավիրեցին բեմ եւ առաջարկեցին, որ ամեն մեկս կանգնենք մեր երեխայի թիկունքում: Բոլոր հայրիկները՝ անկախ տարիքից եւ արտաքին տեսքից, հուզված էին: Ու ես հասկացա, որ քանի դեռ մեզանում կան «Էլտառոզ»-ի պես դիմադրության եւ սիրո օջախներ, մենք դեռ կարող ենք ուղղել մեր մեջքը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net