Добавить новость
123ru.net
Все новости
Февраль
2025

5 հարց եւ պատասխան նոր անձնագրերի եւ դրանց հավանական արտադրողների մասին

0

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2026 թվականից ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Ներքին գործերի նախարարությունը 2025թ. փետրվարի 11-ին հայտնեց, որ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում դրանց թողարկման համար ենթակառուցվածքի ներդրման հայտ է ներկայացրել միջազգային երկու կոնսորցիում՝ գերմանական AUGENTIC GmbH եւ Imprensa Nacional-Casa da Moeda, S.A.-ն ու ֆրանսիական IDEMIA Identity Security France SAS եւ A.C.I. Technology S.à.r.l.-ը: Հաղթող հայտատուի անունը կհայտարարվի 2025 թվականի մարտի 31-ին:

1. Ի՞նչ է հայտնի AUGENTIC GmbH եւ Imprensa Nacional - Casa da Moeda, S.A. կոնսորցիումի մասին

Այս կոնսորցիումի (մի քանի ընկերության համագործակցություն՝ որոշակի նախագծեր իրականացնելու համար-խմբ.) մաս են կազմում գերմանական AUGENTIC GmbH եւ պորտուգալական Imprensa Nacional–Casa da Moeda (INCM) ընկերությունները:

AUGENTIC GmbH-ը բարձր տեխնոլոգիական ընկերություն է՝ մասնագիտացած կենսաչափական անձնագրերի եւ ազգային ինքնության քարտերի արտադրության մեջ: Տրամադրում է ժամանակակից թվային լուծումներ, որոնք կիրառվում են տարբեր երկրներում: Սակայն բաց աղբյուրներում չկա տեղեկատվություն այն մասին, թե որ երկրների համար է AUGENTIC-ն արդեն տպագրել անձնագրեր:

Ընկերությունը նաեւ համագործակցում է կենտրոնական բանկերի հետ` թվային արժութային լուծումներ ստեղծելու, ֆինանսական համակարգերի արդիականացման եւ գործարքների արդյունավետության բարելավման համար:

Imprensa Nacional - Casa da Moeda, S.A.-ն (INCM) Պորտուգալիայում գործող պետական ընկերություն է, որը պատասխանատու է երկրի պետական փաստաթղթերի՝ անձնագրերի, ազգային ID քարտերի, վիզաների եւ այլ պետական փաստաթղթերի, ինչպես նաեւ արժեթղթերի, դրամի տպագրության համար:

AUGENTIC GmbH-ը կոնսորցիում է ստեղծել Imprensa Nacional - Casa da Moeda (INCM) ընկերության հետ 2020 թվականին:

2. Ի՞նչ է հայտնի IDEMIA Identity Security France SAS եւ A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի մասին

Այս կոնսորցիումի մաս են կազմում IDEMIA Identity Security France SAS ֆրանսիական եւ A.C.I. Technology S.à.r.l լյուքսեմբուրգյան ընկերությունները:
Դրանք հայտնի են տպագրական տեխնոլոգիաներով, որոնք օգտագործվում են տարբեր երկրների անձնագրերի, նույնականացման քարտերի եւ այլ կարեւոր փաստաթղթերի արտադրության մեջ:

IDEMIA Identity Security France SAS-ը գլոբալ անվտանգության եւ նույնականացման լուծումների ընկերություն է։ Այն տրամադրում է բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կապված են անձի նույնականացման, ֆինանսական գործարքների անվտանգության, հսկողության համակարգերի եւ բիոմետրիկ տեխնոլոգիաների հետ։

A.C.I. Technology S.à.r.l.-ի վերաբերյալ բաց աղբյուրներում տվյալները սահմանափակ են։

3. Ո՞ր երկրների համար են նրանք անձնագրեր տպագրել

AUGENTIC GmbH and Imprensa Nacional եւ Casa da Moeda, S.A. կոնսորցիումը կենսաչափական անձնագրեր է տպագրում Կամերունի համար: 2020 թվականին Կամերունի կենսաչափական անձնագրերի արտադրության եւ թողարկման գործընթացի բարելավման համար 10-ամյա պայմանագիր է կնքվել։

Այլ երկրների համար կոնսորցիումի կողմից անձնագրերի տպագրության վերաբերյալ հրապարակային տեղեկություններ առկա չեն։

IDEMIA Identity Security France SAS ընկերությունը անձնագրեր ու նույնականացման քարտեր է տպագրել աշխարհի մի շարք երկրների համար՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Բրազիլիա, Չիլի, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, Ավստրալիա, Իսրայել, Աֆրիկայի եւ Ասիայի երկրներ:

4. Ե՞րբ հայտնի կդառնա հաղթողը:

ՆԳՆ-ից հայտնել են, որ գնահատումը կտեւի մինչեւ 2025թ. մարտի 30-ը ներառյալ, իսկ մարտի 31–ին կհայտարարվի հաղթող հայտատուի անունը, ինչից հետո պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի, կստորագրվի, եւ կմեկնարկեն նոր ենթակառուցվածքի ներդրման աշխատանքները։

5. Ե՞րբ կվերկսվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը:

2024թ. օգոստոսին այն ժամանակ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ասել էր.

«2025 թվականի սկզբին կսկսենք գնահատման գործընթացը եւ, եթե գործընթացը հարթ ընթանա, չբախվենք բողոքարկումների եւ մնացած տեխնիկական խոչընդոտների, 2025 թվականի մարտին կունենանք հաղթող ընկերություն, որին կհաջորդի պայմանագրի կնքումը։  

Ընկերությունը մինչեւ մեկ տարի ժամանակ կունենա, որպեսզի ենթակառուցվածքները բերի այն վիճակին, որն ակնկալվում է պայմանագրով եւ, ըստ այդմ, 10 տարի ժամկետով կկարողանա այս ծրագրի շրջանակներում մատուցել ծառայությունը»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net