Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2022

Շորթում․ «Սերժի Վաչոյի» մեղադրանքների ցանկը թարմացվել է

0

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս անգամ Ղազարյանը մեղադրվում է շորթման մեջ։

Դատախազությունը պնդում է, որ Ղազարյանը, նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, և ամուսիններին պատկանող «Յանս» ռեստորանի տնօրեն Սերգեյ Կարապետյանը բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր՝ 40 միլիոն դրամի (101 հազար դոլարի) չափով շորթում են կատարել։

Դատախազ Արման Նշանյանի խոսքով, գումարը շորթվել է «Յանս» ռեստորանային համալիրի հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից։ «Ազատության» հետ զրույցում դատախազը մանրամասնել է՝ 4 տարի առաջ համալիրի տնօրենը Ղազարյանին և նրա կնոջը ասել է, թե հաշվապահը հաճախորդներից ստացած որոշ գումարներ դրամարկղ չի մուտքագրել։ 2017 թվականի հունիս ամսվանից Ղազարյանը և Կարապետյանը հարկադրել են Արիստակեսյանին գումար տալ իրենց։

«Սկսած 2017 թվականի հունիս ամսվա սկզբներից Վաչագան Ղազարյանը քննիչի և Սերգեյ Կարապետյանի հետ միասին բացահայտ, շատ դեպքերում նաև քողարկված բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել Սուսան Արիստակեսյանի և նրա անչափահաս որդու նկատմամբ։ Հնչեցված սպառնալիքները Արիստակեսյանի մոտ ընկալվել են որպես իրական», – ասել է դատախազ Նշանյանը։ 

7․5 միլիոն դոլարի չվճարված հարկ

2018-ի իշխանափոխությունից հետո Վաչագան Ղազարյանի նկատմամբ «Յանս» ռեստորանի հետ կապված մեկ այլ քրեական գործ էր հարուցվել։ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն այն ժամանակ մեղադրվում էր հարկերից խուսափելու մեջ։

Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն էր վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ՝ գործող փոխարժեքով շուրջ 7․5 միլիոն դոլար։ Քրեական գործը կարճվել էր։

Անձնական վարորդ՝ պետության փողերով

2020 թվականին Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։ 

Հատուկ քննչական ծառայությունից հայտարարվում էր, որ 2015-2018 թվականներին պետական պահպանության վարորդը աշխատել է որպես Ղազարյանների անձնական վարորդ, բայց վարձատրվել է պետական բյուջեից՝ ստանալով ավելի քան 9 միլիոն դրամ՝ գործող փոխարժեքով շուրջ 23 հազար դոլար։

Ղազարյանը մեղադրանքը չէր ընդունել, բայց հոժարակամ պետական բյուջե էր վերադարձել հիշյալ 9 միլիոնը։ Գործը կարճվել էր «համաներմամբ»։

17 բնակարան, ավելի քան 8 միլիարդի գույք

Վաչագան Ղազարյանն ու նրա կինը անցնում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, որը արդեն դատարանում է։ 

Նախկին պաշտոնյան պետք է ապացուցի, որ Երևանում 17 բնակարանները և ավելի քան 8 միլիարդ դրամի՝ շուրջ 20 միլիոն դոլարի գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով։ Հառական դեպքում պետությունը կբռնագանձի այն։

The post Շորթում․ «Սերժի Վաչոյի» մեղադրանքների ցանկը թարմացվել է first appeared on Epress.am.





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net