Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը կգնահատի Զապորոժիեի ԱԷԿ-ի օբյեկտներին հասցված վնասը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան ժամանելուց հետո մտադիր է գնահատել օբյեկտներին հասցված ֆիզիկական վնասը, որոշել պահպանության և անվտանգության հիմնական և պահեստային համակարգերի աշխատունակությունը: Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ: