Այսօր ուժեղացված ծառայություն է իրականացվելու Երևանում և մարզերում
Ոստիկանության պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Նպատակը մեկն է՝ ապահովել երեխաների անվտանգությունը: