ԵՄ «Սևծովյան ավազանի երկրների շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգի ծրագիր»․ «Դիլիջան» ԱՊ-ում կենսաբազմազանության և առանցքային էկոհամակարգերի մոնիթորինգ
Դիլիջան ազգային պարկում հանդիպում են Հայաստանի համար շատ հազվագյուտ սոճու բնական անտառներ, բացի այդ, ազգային պարկի տարածքում կան արհեստական սոճուտներ, որոնք ներկայումս դարձել են պարկի անտառային էկոհամակարգի անբաժանելի մաս: Դրանց վիճակի գնահատումը և մոնիթորինգը չափազանց կարևոր է պահպանվող տարածքի ընդհանուր վիճակի գնահատման համար: