Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել այն․ shamshyan.com
Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել․ տեղեկացնում է shamshyan.com-ը։
Այս պահին քաղաքապետարանի ներսում այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը, պարզվում է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։