Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Август
2022

Խոշտանգումը ոստիկանների համար, ցուցմունք կորզելու եզակի «արդյունավետ» գործիքներից է. Իոաննիսյան

0
Խոշտանգումը ոստիկանների համար, ցուցմունք կորզելու եզակի «արդյունավետ» գործիքներից է. Իոաննիսյան

Փաստաբան Էդգար Հակոբյանը հենց ոստիկանական բաժանմունքում է լսել իր պաշտպանյալի՝ ցավից գալարվող ձայնը։ Ժամեր անց՝ տեսակցության ընթացքում արդեն, 41- ամյա Վահագն Մանուկյանը պատմել է՝ ինչպես են Աբովյանի ոստիկանական բաժանմունքում օրենքի ներկայացուցիչներն իրեն խոշտանգել ու նվաստացրել:

«Ծեծել են, թքել են իր վրա, հայհոյանք են տվել, ստորացրել են իր արժանապատվությունը», - ասաց Էդգար Հակոբյանը:

Մանուկյանն այժմ անազատության մեջ է, նրա փաստաբանը տղամարդու մարմնի ու դեմքի կապտուկները լուսանկարներով է ցույց տալիս ու պատմում՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ատրճանակով օդ են կրակել, հարևաններն են միջամտել՝ «բակում երեխաներ կան, ի՞նչ եք անում»։

«Մոտեցել են ոստիկանության աշխատակիցները ատրճանակները ձեռքներին, Վահագն Մանուկյանն ատրճանակները տեսնելով վախեցել է, մտածել է, որ իր ուղղությամբ կկրակեն, փորձել է տնից դուրս գա: Ըստ Վահագն Մանուկյանի խոսքերի, ոստիկանները մի քանի կրակոց են արձակել, տարածքում եղել են երեխաներ, հարևանները ասել են՝ «երեխաներ կան, ինչի՞ համար եք կրակում, դրա կարիքը չկա», ոստիկանները ներողություն են խնդրել: Վահագն Մանուկյանը մտածել է, որ հնարավոր է իրեն սպանեն, կանգնել է, եկել են ու ձերբակալել», - պատմեց փաստաբանը:

Օրերս հենց այս դեպքի մասին էր ահազանգել իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, պնդելով՝ բարեփոխման տարատեսակ ծրագրերից հետո անգամ ոստիկանները շարունակում են ծեծով ցուցմունք կորզել։ Ըստ Իոաննիսյանի, Ոստիկանությունն ու կառավարությունը դրա դեմ դեմ չեն պայքարում՝ մտավախություն ունենալով, որ արդյունքում կնվազի հանցագործությունների բացահայտման՝ առանց այդ էլ ցածր ցուցանիշը։ Դանիել Իոաննիսյանն ուսումնասիրել է՝ վերջին 10 տարիների սպանությունների 25 տոկոսն է միայն դատարան հասել, վերջին 5 տարվա գողությունների՝ 10-ը տոկոսը։

«Սա ոստիկանների՝ պատրաստված չլինելու մասին է վկայում», - ավելացնում է Իոնանիսյանն ու իրավապահների գործողությունների երկու՝ ընդունված և չընդունված տարբերակներ առանձնացնում, - «երբ որ քաղաքացին, օրինակ, հանցագործություն կատարած անձը փախչում է, դիմադրում է, ուժ է գործադրում, նորմալ է, որ այս դեպքում ոստիկանը պիտի ուժ, նույնիսկ հատուկ միջոցներ, բացառիկ դեպքերում նույնիսկ զենք կիրառի հանցագործի դեմ պայքարելու համար, բայց դա չի նշանակում, որ բաժին բերված է այն հանցագործը, որն այդ պահին, բնականաբար, ֆիզիկական վտանգ իրենից չի ներկայացնում, պետք է խոշտանգել, ստորացնել՝ ստիպելով, որ ինքը ինքնախոստովանական ցուցմունք տա»:

Այս դեպքով արդեն քրեական գործ է հարուցվել, փաստաբանը պնդում է՝ հասնելու են նրան, որ ծեծի ենթարկած ոստիկանները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Մեկ այլ քաղաքացի՝ 28-ամյա Հակոբ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց՝ նախորդ ամիս, թմրանյութերի դեմ ուժեղացված պայքարի շրջանակներում, քաղաքացիական հագուստով ոստիկանները կանգնեցրել են իր մեքենան, հարցրել՝ ունի՞ թմրանյութ, խոստովանել է՝ այո ու իջել մեքենայից։ Պնդում է՝ չի դիմադրել, բայց հենց տեղում այնպիսի դաժան ծեծի է ենթարկվել, որ մինչև հիմա տանից դուրս չի գալիս, որ քաղաքացիական հագուստով տղամարդ տեսնելիս նույն ապրումները չունենա։ Խոստովանում է՝ գուցե վատ է արել, որ թմրանյութ է օգտագործել, բայց պատրաստ է եղել բաժանմունք գնալ, ինչո՞ւ են ծեծել:

«Մարիխուանա, ինչ-որ բան կա՞ մոտդ», ասացի՝ «այո, իմ օգտագործման համար ա», ինձ քաշեցին, բա՝ «արի էս մեքենայի կողմ», գնացի մեքենայի կողմ, դրեցին մեքենայի վրա ու հանկարծակի գցեցին, սկսեցին մի քանի հոգով հարվածել, պիտակավորում էին անում, սեռական բնույթի հայհոյանքներ, մազերիցս քաշելով տարան բաժին: Ով ինձ դիմել ա, ասել ա՝ «իջի մեքենայից», անգամ չի ներկայացել, որ ինքը ոստիկան ա, ոչ մի թուղթ ոչ մի բան ցույց չի տվել, ապօրինի թմրանյութերի դեմ պայքար ես անում, գնա պայքարդ արա: Ի սկզբանե իրան ասել եմ՝ «ուր ա պետք գնալ, կա մոտս, օգտագործող տղա եմ», ճիշտ ա՝ կարող ա ես լավ բան չեմ անում, բայց ո՛չ փախել եմ, ո՛չ խփել եմ, հարցին պատասխանել եմ, խի եք ինձ ծեծել էդ ձև», - պատմեց Վարդանյանը:

Քննչական կոմիտեում այս գործով նույնպես քրեական գործ է հարուցվել։ Սրանք վերջին ամիսներին արձանագրված միակ դեպքերը չեն։ Անցած տարի ոստիկաններից դժգոհ 1078 քաղաքացի է դիմել ՄԻՊ, թեև այս պահին մեզ չհաջողվեց տվյալներ ստանալ՝ նրանցից քանի՞սն են պնդել, որ բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։

Ոստիկանությունից պնդում են՝ ոստիկանների կողմից ցանկացած հակաիրավական արարք արագ հայտնաբերվում և դառնում է քննության առարկա։ Ասացին՝ այս տարվա առաջին կիսամյակին ոստիկանների նկատմամբ 900-ից ավելի ծառայողական քննություն է իրականացվել, կարգապահական տույժի է ենթարկվել 322 ծառայող։

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, վիճակագրությունից բացի այլ բան է արձանագրել. - «Խոշտանգման դեպքերով պատշաճ քննություն չի իրականացվում, խոշտանգող ոստիկանները պատասխանատվության չեն կանչվում ու հակառակը՝ անգամ եղել են դեպքեր, ընդ որում, ցավոք, ոչ եղակի դեպքեր, երբ որ խոշտանգում կատարած ոստիկանի պաշտոնը կամ կոչումը հետո բարձրացրել են»:

Գլխավոր դատախազության տվյալներով, ոստիկանների կողմից քաղաքացիներին խոշտանգման, պաշտոնեական լիազորությունների անցմամբ նրանց նկատմամբ բռնությունների գործադրման վերաբերյալ նախորդ տարի, ընդամենը 2 քրեական գործ է ուղարկվել դատարան, 2019-ին՝ 5, իսկ 2018-ին՝ 3։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Под заселение по реновации с начала года передали 20 жилых комплексов


Спорт в России и мире
Москва

«Адвокат Валиевой: ей подсыпали допинг и сделал дедушка». Серьёзное расследование.


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

"Ролан Гаррос" стартовал в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве заключили соглашение об обмене знаниями в области разведения соколов





Путин в России и мире
Москва

Посол Антонов назвал недопустимым очередное оскорбление Байдена в адрес Путина


Лукашенко в Беларуси и мире
Минск

Стало известно, чем Лукашенко кормил Путина на неформальных ужинах




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Политолог Бондаренко: отказ Байдена от поездки на саммит в Швейцарии отрезвит Киев


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Мать рэпера Тимати призналась, что оказалась в больнице после занятий фитнесом



Москва

В Новой Москве в три раза снизилось количество земельно-имущественных нарушений

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net