Հունվար–հուլիս ամիսներին Թբիլիսիի օդանավակայանում ուղևորահոսքը 121,56 տոկոսով աճել է
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն ընթացիկ տարվա հունվար–հուլիսին սպասարկել է ավելի քան 1,5 միլիոն ուղեւորի, ինչը 121,56 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն տվյալներից: Օգոստոստ 17-ին այդ մասին հայտնել են «Տավ Ջորջիա» ընկերության մամուլի ծառայությունում, որը Թբիլիսի եւ Բաթումի օդանավակայանների սեփականատերն է: