Հաղորդում ոստիկանությանը. Քաղաքացին մեղադրում է համայնքի ղեկավարին
0
Օգոստոսի 16-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել: Ըստ վերջինիս ներկայացրած տվյալների` 2019 թվականին մահացած իր սկեսրայրի՝ վարձակալական հիմունքներով Լերմոնտովո համայնքում ունեցած հողի անվանափոխման համար համայնքի ղեկավարը 2019 թվականի հուլիս ամսին իրենցից պահանջել է 1000 ԱՄՆ դոլար: Հաղորդումը եւ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե: