Ֆրանսիայում լեռնագնացներին առաջարկվել է փրկության և թաղման համար գրավ վճարել նախքան լեռ բարձրանալը
Ալպինիստները, ովքեր ցանկանում են բարձրանալ Մոնբլան, պետք է 15000 եվրո գրավ վճարեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջոցներն ուղղվեն նրենց փրկելու կամ հուղարկավորելու համար։ The Guardian-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է Սեն-Ժերվե-լե-Բեն կոմունայի քաղաքապետ Ժան-Մարկ Պեյլեսը։