Պայմանավորվածություններ են ձեռք բերել հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը․ Բանակցություններում Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ։ Այսպիսի պայմանավորվածության նպատակը մեկն է․ և՛ թուրք-ադրբեջանական տանդեմի, և՛ Հայաստանի փաստացի ղեկավարների համոզմամբ հենց այդ տարբերակն է ամենաքիչ վնասը հասցնում Նիկոլի բռնապետությանը։ …