Ռուսական կապիտալի հերթական աննախադեպ գրոհը Հայաստանի վրա
Կապիտալի ակտիվ հոսքը Ռուսաստանից Հայաստան շարունակում է պահպանվել։ Հունիսին հերթական ռեկորդն է գրանցվել. միայն Ռուսաստանից ստացվել է շուրջ 452 մլն դոլար։ Խոսքը բացառապես բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումների մասին է։ Նախորդ տարվա այդ ամսին Ռուսաստանից ստացվել էր ընդամենը 85 մլն դոլար։