Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1473 է, մահվան դեպքերինը՝ 24
Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1473-ի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:
Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 24 է:
Առողջացածների թիվը 633 է, փաստացի բուժվողներինը՝ 816: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13929 քաղաքացի: