ՄԱԿ-ը հաջորդ շաբաթ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին նվիրված նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաջորդ շաբաթ արարողություն կանցկացնի՝ ի հիշատակ ուղղաթիռի վթարից զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս անձանց: Այդ մասին տեղեկանում է IRNA գործակալությունից: