Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Ноябрь
2019

ՀՀ վարչապետի տիկինն այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ

0

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնք։

Մովսես համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանի,  Տեր Աբել քահանա Քարտաշյանի, համայնքի վարչական ղեկավար Արտակ Պապյանի, ‹‹Teach For Armenia Դասավանդի՛ր Հայաստան›› կազմակերպության հիմնադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն այցելել է համայնքի միջնակարգ դպրոց, աշակերտների հետ պարել հայկական ավանդական փոփուռի պարը, մասնակցել դպրոցական խաղերին, նկարչության և կավագործության դասընթացներին։

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել նաև դպրոցի  ‹‹Զարթիր›› գրական ակումբի քննարկմանը, որտեղ ակումբի անդամները հանդես են եկել որպես պատանի լրագրողներ և հարցեր ուղղել վարչապետի տիկնոջը։

Ընթերցանության վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Հակոբյանը նշել է, որ ընթերցանության շնորհիվ մարդը հայտնվում է մեկ այլ աշխարհում, որտեղ կան իրական արժեքներ։ ‹‹Առանց գիրք կարդալու հնարավոր չէ լինել երջանիկ,  հնարավոր չէ արարել, իսկ երջանկությունը արարման մեջ է››,- ասել է Աննա Հակոբյանը՝ խոստովանելով, որ տանը հաճախ է կարդում փոքրիկ դստեր՝ Արփիի համար։ Վարչապետի տիկինը նաև նշել է, որ մեծ ուշադրություն է դարձնում ընթերցանությանը և տանը հետևում, որ իր զավակները հաճախ գիրք կարդան։

‹‹Գիրքը կրթության խորհրդանիշն է և Նոր Հայաստանի ապագան կախված է հենց գրքից։ Կրթությունից է կախված մեր երկրի զարգացումը››,- ասել է վարչապետի տիկինը՝ հավելելով, որ անկախ ժամանակաշրջանից գրքի դերակատարությունը երբեք չի փոխվի։ Քննարկման ավարտին դպրոցի ‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիայի սաները Աննա Հակոբյանին նվիրել են իրենց պատաստած միկրոֆոնը։ Համայնքային այցի շրջանակում Աննա Հակոբյանն այցելել է նաև մշակույթի տուն։

Մովսես համայնքից Աննա Հակոբյանը մեկնել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղության մարտական դիրքերից մեկն ու հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին։ Այցի ավարտին լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշել է․

‹‹Ծանոթ եմ քննադատություններ, այցերի հետ կապված չհասկացվածություն կա։ Առաջին հերթին ամուսնուս հորդորով եմ այցելում մարտական դիրքեր։ Հետո որպես  վարչապետի կին։ Ես որպես վարչապետի կին գալիս եմ Մովսես գյուղ, ունեմ ծրագիր, տարբեր միջոցառումներ և այսքան մոտ գտնվելով սահմանին, զինվորներին, ովքեր օր ու գիշեր մեր խաղաղությունն են պահպանում կյանքի գնով, ես ուղղակի չեմ կարող չգալ և չհետաքրքրվել նրանց որպիսությամբ։ Մինչև զինվորի մայրն լինելն էլ բանակը մեր յուրաքանչյուր քաղաքացու այնպես էլ իմ սրտում, հոգում և մտքում է եղել։  Նախկինում ինչպես վերաբերվել եմ բանակին, այնպես էլ վերաբերվում եմ այսօր››,- ասել է Աննա Հակոբյանը։












Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин поздравил выпускников московских школ с праздником последнего звонка


Спорт в России и мире
Москва

Новгородские студенты стали призёрами олимпиады по анатомии в Петербурге


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Новак Джокович

Новаку Джоковичу исполнилось 37 лет в Швейцарии | Виды спорта


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Никабы





Путин в России и мире
Москва

Путин перед поездкой в Минск встретился с патриархом Кириллом


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко подчеркнул роль патриарха Кирилла в укреплении связей Москвы и Минска




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Зеленскому приготовиться". В Киеве раскрыли, что задумал Порошенко


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Премьера спектакля Игоря Бутмана и Константина Хабенского "Петя и Волк"



Москва

В Дмитрове на железнодорожной станции проведен рейд по безопасности

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net