Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Июль
2019

Սեռական բռնության մասին ավելի քան 200 պատմություն՝ 36 ժամում

0
Սեռական բռնության մասին ավելի քան 200 պատմություն՝ 36 ժամում

Լրագրող Լուսի Քոչարյանի ֆեյսբուքյան Messenger-ը երրորդ օրն է չի լռում։ Նամակների հոսք է՝ լի անձնական զարհուրելի պատմություններով, որոնցում ընդհանուրը սեռական բռնությունն է։

Լուսին պատմում է՝ ամեն ինչ սկսվեց «Հետք»-ի հրապարակած հոդվածից, որ ֆեյսբուքյան իր էջում էր տեղադրել չեխ նկարչուհի Էվայի մասին. նա Հայաստանում ենթարկվել էր սեռական բռնությունների։ Նամակների հեղեղը հետո սկսվեց։

«Ժամ ժամի վրա, ձնագնդիկի պես իմ Messenger-ը սկսում է պայթել նամակներից, գրեթե բոլորը՝ 90 տոկոսը, իրական օգտատերեր են, ովքեր ինձ տարիներով հետևում են որպես լրագրող և վստահում են», - նշեց Լուսի Քոչարյանը։

Հաշվել է երեկ երեկոյան, ավելի քան 200 պատմութուն՝ 36 ժամում, բոլորը սեռական ոտնձգությունների մասին։ Լուսին դրանց մի մասը տեղադրել է իր էջում՝ «բռնության ձայնը» հեշթեգով։ Սոցցանցում այն մեծ արձագանք գտավ, շատերը սուր զարմանքով էին արձագանքում՝ մի՞թե այս ամենը Հայաստանում է կատարվում, հատկապես, երբ բռնարար մանկապիղծն, օրինակ, հարազատներից մեկն էր՝ պապը, քեռին, հորեղբայրը, զարմիկը։

«Չեմ կարծում, որ չգիտեին և նորից ասեմ՝ այստեղ իմ անձնական դիտարկմամբ աշխատում է համատարած ինքնախաբեության սինդրոմը։ Բռնություններ, ոտնձգություններ, բռնաբարություններ լինում են բացարձակապես բոլոր հասարակարգերում, բոլոր երկրներում, մեզ մոտ ուրիշ է խնդիրը, մեզ մոտ դրանից հետոն է խնդիրը։ Մեզ մոտ խնդիրն այն է, որ չեն բարձրաձայնում», - ասաց Քոչարյանը։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանը չի կասկածում՝ անանուն պատմությունների այս տարափը իրական է, և գոնե իրենց համար՝ ոչ անսպասելի։

«Շատ հետաքրքիր է, որ մարդիկ անընդհատ փորձում են մերժել այս իրականությունը, անգամ հիմա, երբ որ օրական բազում պատմություններ են հայտնվում։ Միևնույն է, հակված են մեղադրել մարդկանց, որ սրանք կեղծ պատմություններ են և այլն։ Այսինքն, ինձ թվում է, ամեն դեպքում, կա էդ չընկալելու փաստը, որ սա հայաստանյան իրականությունն է», - ընդգծեց Աղաբեկյանը։

Կենտրոնն այս տարեսկզբից 10 դեպքով է զբաղվում, նրանցից 8-ը երեխաներ են։ Այս թվում՝ մարզերից մեկում սեռական բռնության հետևանքնով հղիացած 13-ամյա երեխան, որ նաև հաշմանդամություն ուներ։ Տաթևիկ Աղաբեկյանը շեշտում է՝ կարևոր է, որ այս օրերին համացանցը ցնցած պատմությունները նաև գործելու առիթ դառնան, և որ սոցցանցերում խոստումներ տվող պաշտոնյաները պարզապես չեն ուզում աղմուկի մեջ ճիշտ երևալ։

«Շատ պատմություններ սկսվում են նրանով, որ մարդիկ խոստովանում են, որ «այս ամենը ինձ հիշեցրեց», «այս ամենի արդյունքում ես վերապրեցի» ու էս ամեն ինչը, երբ որ ակտիվանում է մարդկանց մեջ, ոնց որ մենք կրկնակի անգամ իրան բերում ենք մի իրականության մեջ, որտեղ նա վերապրում է էդ զգացողությունները, բայց հետո ի՞նչ են առաջարկում իրենց, էս մասով մի քիչ բաց է մնում։ Պատահական կառույցների ակտիվությունն էր, ինչը որ շատ հետաքրքիր է, որ երբեմն չի ցուցաբերվում կոնկրետ դեպքերի ժամանակ, երբ որ հստակ աջակցության բացեր է ներկայացվում, թեկուզ հենց մեր կազմակերպության կողմից, երբ որ խոսվում է, որ կան այս խնդիրները, պետք է այս ուղղությամբ ինչ-որ քայլեր անել», - ասաց Տաթևիկ Աղաբեկյանը։

Լուսի Քոչարյանը նամակների հոսքին հետևում է, չի կասկածում՝ հենց բարձրաձայնելով է հնարավոր հասնել սեռական բռնության կանխարգելմանը, բայց այդ պատմություններն այլևս իր էջում չի հրապարակի։

«Այս նամակները ես պահելու եմ, մտածելու եմ՝ ինչպես ստեղծել մի հարթակ, որտեղ այս բոլոր անանունները տեղ կգտնեն և նպատակը մեկն է. նպատակը այս մարդկանց օգնություն տրամադրելն է», - նշեց Լուսի Քոչարյանը։

Լրագրողը վստահ է՝ նախ պետք է հասկանալ, ինչո՞ւ մարդիկ ավանդաբար չեն բարձրաձայնում այն ամենի մասին, ինչ իրենց հետ պատահել է և վստահաբար հետևանքներ թողել։ Նամակների հեղեղից արդեն իսկ վերլուծություն ունի: 

«Անվստահություն սեփական ծնողների նկատմամբ, անվստահություն բարեկամների ու հարազատների նկատմամբ, վախ՝ հասարակության շրջանակներում քարկոծվելու և անգործություն ոստիկանության կողմից», - ասաց Քոչարյանը։

Թե՛ Լուսին ու թե՛ Տաթևիկը բռնությունը թաքցնելու պատճառներից մեկն էլ համարում են հայկական ավանդական մեղադրանքը՝ զոհն ինքն է մեղավոր։ Անանուն պատմությունների առաջացրած քննարկման դրական հետևանքը, Լուսիի կարծիքով, այն կլինի, որ լռությունը վերածվի ձայնի և սեռական կրթությանն ու իրազեկմանը զուգահեռ բարեփոխումներ սկսվեն՝ մանկապարտեզից մինչև դատարաններ։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о благоустройстве у станции метро «Университет Дружбы Народов»


Спорт в России и мире
Москва

ЦСКА в Петербурге обыграл "Зенит" и повел 1/2 финала Единой Лиги ВТБ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Виктория Азаренко пробилась в четвертьфинал турнира WTA в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Северо-Западный банк СберСтрахование объединила защиту от кибератак и экорисков в одном полисе





Путин в России и мире
Москва

В этот день ровно 30 лет назад будущий президент Российской Федерации был гидом будущего короля Великобритании в экскурсии по Ленинграду


Лукашенко в Беларуси и мире
Минск

Шесть городов Белоруссии и Азербайджана стали побратимами




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

ABC: Зеленский недоволен результатами визита Блинкена в Киев


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

Mash: певец Сергей Шнуров задолжал ФНС больше 4,5 млн рублей



Москва

Путин: политика ряда стран против российских спортсменов несправедлива

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net