Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարան
Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնևի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին և արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարածաշրջանային անվտանգության եւ այլ թեմաների շուրջ:
Հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանից մի շարք ուսանողներ: