Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2019

Խրոնիկ հիվանդություններ ունեցող դատապարտյալները ՔԿՀ-ներում տառապում են՝ բուժման հնարավորություն չունենալով. ցմահ ազատազրկված Արսեն Արծրունու հարցազրույցը

0

Լուսանկարը՝ hetq.am-ի


Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին բաց նամակ էր հղել ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ ահազանգելով ՔԿՀ-ներում հիվանդ բանտարկյալների բուժման ընթացքում առաջացող խնդիրներին:

Արսեն Արծրունու հետ Tert.am-ի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

- Պարո՛ն Արծրունի, որո՞նք են Նաիրա  Զոհրաբյանին ուղղված ձեր դիմումի պատճառները:

- Դիմումը ահազանգ է ՔԿ հիմնարկներում  գոյություն ունեցող մի տխուր երևույթի, որը կապված է խրոնիկ հիվանդություններով տառապող դատապարտյալների հետ:
Նրանք ունեն տարբեր պահանջներ, որոնք կապված են իրենց հիվանդությունների հետ: Օրինակ՝ խրոնիկ գաստրիտով տառապողին հատուկ դիետա է անհրաժեշտ, ինչպես նաև որոշ չթույլատրվող սննդատեսակների գնում կատարելու արտոնություն, կամ օրինակ թոքի խնդիր ունեցողը պարզ չէ՞, որ ավելի հաճախ պետք է մաքուր օդի դուրս գա: Ու այսպես շարունակ՝ բազմաթիվ խրոնիկ, այսինքն` անբուժելի համարվող հիվանդությունների պարագայում պատկերը նույնն է՝ դատապարտյալին թույլ չի տրվում լիարժեք կերպով սպասարկել իր հիվանդությունը:

- Այսինքն` նմաններին թույլ չե՞ն տալիս պահպանել արդեն իսկ վատթարացած իրենց առողջությունը:

- Այո: Փաստն այն է, որ ՔԿ համակարգում գոյություն ունի վատառողջ դատապարտյալների միայն երկու կատեգորիա. հիվանդներ, որոնք տեղափոխվում են «հիվանդանոց» ՔԿ հիմնարկ և թեթև պարագաներ, որոնք տեղափոխվում են հիմնարկի բուժմաս: Այլ կատեգորիա, չհաշված հաշմանդամները, գոյություն չունի և մնացած բոլորը համարվում են առողջ:
Մինչդեռ, դատապարտյալը կարող է չլինել այնքան ծանր հիվանդ, որ տեղափոխվի հիվանդանոց, ոչ էլ թեթև ու բուժելի հիվանդ, որ մի շաբաթ, տաս օրով տեղափոխվի բուժմաս, սակայն, ունենա առողջական մնայուն, այսինքն` խրոնիկ ու անբուժելի կամ առնվազն ՔԿ համակարգում անբուժելի հիվանդություն կամ հիվանդություններ: Նման դատապարտյալները չեն կարող ոչ «հիվանդանոց» ՔԿ հիմնարկ տեղափոխվել, ոչ էլ բուժմաս, քանի որ նրանց վիճակը խրոնիկ է:

- Փաստորեն նրանցով զբաղվող չկա՞:

- Նման դատապարտյալները ինչպես կարգն է  նաև ոչ դատապարտյալների պարագայում, պետք է պարզապես փոխեն իրենց կենսակերպն ու սննդակարգը և դրանով պայքարեն խրոնիկ հիվանդությունների ախտանիշերի սրացման դեմ: Սակայն, պարզ այն պատճառով, որ նման հիվանդ դատապարտյալները համարվում են առողջ, նրանք դրվում են այնպիսի պայմաններում, որոնցում չեն կարող վերահսկելի  պահել իրենց ախտանիշերը:

- Ինչո՞ւ նմաններին չեն տեղափոխում բուժմաս:

- Բուժմասը հիմնարկից ներս գտնվող հատված է , որն ունի կլինիկայի տեսք և որտեղ առողջության պահպանման իմաստով տեսականորեն պայմանները ավելի բարվոք պետք է լինեն: Այնուամենայնիվ, անհնար է խրոնիկ հիվանդին տեղափոխել բուժմաս, քանի որ նրա բժշկական խնդիրը չունի բուժում: Բացի դրանից, բուժմասում հայտնվողը կտրվում է ՔԿ հիմնարկի առօրյա կյանքից և դադարում է իրավունք ունենալ օգտվել մնացած դատապարտյալներին հասնող իրավունքներից:

- Ի՞նչ իրավունքների մասին է խոսքը:

- Բոլոր դատապարտյալները կրթության, աշխատանքի, մարզասրահ այցելելու, մյուս դատապարտյալների հետ շփման մեջ լինելու, այլևայլ հավաքական միջոցառումներին մասնակցելու և այլ իրավունքներ ունեն: Հետևաբար` խրոնիկ հիվանդ այն դատապարտյալը, որը հայտնվում է բուժմասում, կորցնում է այդ բոլոր իրավունքները: Այսինքն` նրանց ուղարկելով բուժմաս ոտնահարվում են նրանց մի անգամից մի քանի իրավունքներ:
 Մյուս կողմից սակայն, ոչինչ չանելով և խրոնիկ հիվանդություններով տառապողներին առողջ համարելով ՔԿ համակարգը ըստ էության հավելյալ տանջանքի ենթարկելով նրանց, խախտելով մարդու իրավունքների հռչակագրի երրորդ կետը, դարձյալ խախտում է նրանց իրավունքները:

- Ուրեմն ո՞րն է լուծումը:

- Լուծումը, նման դատապարտյալներին անհատական մոտեցում ցուցաբերելն է: Ամեն մեկը ( համաձայն այն պահանջների, որոնք հայտնի են բժշկությանը և համապատասխանում են  նրա հիվանդությանը) պետք է յուրահատուկ կերպով ստանա այնքան ազատություն, իրավունք կամ արտոնություններ, որոնք բավարար են համարվում, առողջության   մնայուն իր խնդիրը իր վերահսկողության տակ վերցնելու և պահպանելու համար:

- Բայց ինչո՞ւ եք հիմա  այս հարցը բարձրացնում: 

- Մինչև հեղափոխությունը նման խնդիրները լուծվում էին քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից, որոնք, ի դեպ, վայելում էին հեղինակություն:
Հեղափոխությունից հետո նոր իշխանությունները որոշեցին, որ ՔԿ հիմնարկների պետերին վստահելը իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկ և սահմանափակեցին նրանց իրավունքները ամեն ձևով: Այսօր հիմնարկի պետը գրեթե ոչինչ կարող է անել առանց ՔԿ վարչության համաձայնության, նույնիսկ օրինակ` խրախուսել մի որևէ դատապարտյալի վեր է իր իրավասություններից: Արդյունքում հեղափոխական ալիքը պատճառ դարձավ, որ նախկինում  ակտերով չկարգավորված որոշ ոլորտներ ինչպես օրինակ խրոնիկ հիվանդություններով տառապողներին աջակցություն ցուցաբերելու կարգը, այսինքն` մարդկային մոտեցումը, դարձան օրենքից դուրս:

- Ի՞նչ եք խնդրում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահից:

- Տիկին Զոհրաբյանից խնդրում եմ կարևորել սույն խնդիրը, տալ նրան առաջնահերթություն և բխելով դիրքորոշման նման փոփոխությունից, միջնորդել կառավարության առաջ, փոփոխությունների ենթարկելու, ազատությունից զրկված քաղաքացիների պահման կարգը ձևավորող ենթաօրենսդրական ակտերում, այնպես որ դրանք համապատասխանեցվեն մարդու հիմնարար ազատություններով և իրավունքներով ամրագրված, սեփական առողջությունը պահպանելու, այս դեպքում հիվանդության բարդացումն ու սրումը կանխելու իրավունքի հետ:

- Ավելացնելու բան ունե՞ք:

- Ես ցմահ ազատազրկյալ եմ, որը 1994 թվականից գտնվում է ՔԿ համակարգի տնօրինության տակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ցմահականը չգիտի թե ինչ պետք է կատարի հասնելու համար ազատության, համակերպվել ենք այն մտքի հետ, որ շատ ավելի հավանական է, որ կմեռնենք բանտում, քան մեզ հստակ կասեն, թե որոնք են ազատվելու կոնկրետ քայլերը:

Երկրորդ ասելիքս կապված է բանտում ապրել և մեռնել գաղափարի առաջին հատվածի հետ. aպրել, բայց հնարավորինս քիչ հաճախ նվաստացուցիչ իրավիճակներում հայտնվելու գնով: Չէ՞ որ անշրջանցելի նվաստացումը տանջանքի ձև է համարվում, որից էլ, դժբախտաբար, օգտվում է համակարգը:

Իսկ երրորդ ավելացնելիս կապված է այն անհրաժեշտության հետ, որ « կամ-կամ» վիճակը նույնպես անմարդկային է՝ կամ կմնաս խցում, որ հնարավոր լինի ցավդ ուրիշներից ծածուկ տանել և կամ դուրս կշարունակես օգտվել կրթության, աշխատանքի ու բոլոր դատապարտյալներին հասանելի քո իրավունքներից, բայց չես կարողանա վերահսկելի պահել քո հիվանդությունների ախտանիշերը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о рейтинге регионов по уровню развития государственно-частного партнерства


Спорт в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта в селах Чукотки


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Даниил Медведев проиграл Рафаэлю Надалю тренировочный сет на «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения





Путин в России и мире
Москва

Посольство Бахрейна: король Аль Халифа считает Путина другом


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин сегодня вечером вылетит в Минск, где встретится с Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Nirvana

Apple Music составил рейтинг 100 лучших музыкальных альбомов всех времён — в топ-10 попали Кендрик Ламар, Nirvana и Майкл Джексон



Москва

В Подмосковье рассказали о перспективах сотрудничества с Узбекистаном

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net